Ստեղծվել է քաղցկեղի դեմ առաջին անհատական պատվաստանյութը. The Guardian          Տեսանյութ. Հուժկու գործողությունների գնալու մեր կամքն արտահայտելու ենք առաջիկայում. Գասպարյան       Տեսանյութ.Ըստ տեղեկությունների, հակառակորդն ադրբեջանական Մազամ գյուղի կողմից մուտք է գործել Ներքին Ոսկեպար    

17 ապր 2023 14:57

Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Տեքստիլ»-ի փակման իրական պատվիրատուն Թուրքիան է

Բոլոր ժամանակների իշխանությունների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի «Ալեքս» ընկերությունը փակվում է:
Oragir.news-ին հայտնի դարձավ, որ ընկերության փակման իրական պատվիրատուն Թուրքիան է, քանի որ «Ալեքսը» լուրջ մրցակից է թուրքական ապրանքին, հատկապես`եվրոպական շուկայում: Ի դեպ, վերջին շրջանում «Ալեքս»-ի խանութներում մեծ զեղչեր են, կարծես պատրաստվում են լիկվիդացիայի:

Բայց թերևս փակման որոշումը նոր է կայացվել, որովհետև ոչ վաղ անցյալում «Ալեքս»-ը իրենով էր արել հայկական մեկ այլ հայտնի ընկերություն` «Տոսպ»-ը, խանութներում հանդես էին գալիս համատեղ: Ի դեպ, վերջերս Սամվել Ալեքսանյանի ընկերությանը տուգանել էին, ամենայն հայոց օլիգարխն էլ որոշել էր գումարը աշխատողներից հավաքել, կոպեկ-կոպեկ հետ բերել` յուրաքանչյուրը 50 հազար դրամ, սակայն աշխատակիցները ըմբոստացել էին, Ալեքսանյանն էլ մի մասի գումարը վերադարձրել է, մյուսներինը` ոչ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր