Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

18 ապր 2023 10:33

Այս ամենը սկսվեց ոչ թե 2023 թ-ին Տեղ գյուղի միջադեպից, այլ այն ժամանակ, երբ ասաց` ի՞նչ եք ուզում, Սեւ լճի համար պատերա՞զմ սկսեմ․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի կարծիքով` այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Գորիսի շրջանում, ոչ մի զարմանք եւ վրդովմունք չպետք է առաջացնի:


— Գործընթացները բերում էին դրան, որը սկսվել էր ոչ թե 2023 թվականին Տեղ գյուղի միջադեպից, այլ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր` ի՞նչ եք ուզում, Սեւ լճի համար պատերա՞զմ սկսեմ: Ինչո՞ւ ոչ ոք չահազանգեց, չփորձեց Գորիսի բնակչությանը ոտքի կանգնեցնել այն ժամանակ, երբ Շուռնուխ գյուղն աստիճանաբար հանձնում էին թուրքերին` սկզբից գյուղի կեսն էին տվել, իսկ հիմա պրակտիկորեն` ամբողջ գյուղը: Ո՞վ կցանկանա թուրքերի նշանառության տակ երեխա մեծացնել, գյուղատնտեսական աշխատանքներ անել։ Սև լիճն ու Շուռնուխն էին սկիզբը այն ամենի, ինչ հիմա կատարվում է Տեղ գյուղում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր