Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

18 ապր 2023 12:29

Ադրբեջանի հետ հարաբերություններում շատ ավելի բարդ է.էյֆորիայի մեջ է, վերցնել հնարավորինս շատ բան

Ադրբեջանի հետ հարաբերություններում ամեն ինչ շատ ավելի բարդ է. 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն էյֆորիայի մեջ է եւ մտածում է վերցնել հնարավորինս շատ բան, իսկ եթե հնարավոր է՝ վերցնել ամեն ինչ: Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության 2021-2026 թթ ծրագրի 2022-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս նշեց ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը:

«Նրա այս ընկալումը ավելի է բորբոքվում միջազգային իրադրությամբ: Ըստ էության, Ադրբեջանն ուղղակի կամ անուղղակի դառնում է կամ դարձել է էներգետիկ կամ լոգիստիկ խաչմերուկի ու նրա կարեւորությունը թե ՌԴ-ի, թե որոշ արեւմտյան երկրների համար մեծացել է: Այս իրավիճակը եւ ռիսկեր ունի, եւ հնարավորություններ:

Ռիսկերը տեսնում ենք գրեթե ամենուր, իսկ հնարավորությունը, թերեւս, այն է, որ Հարավային Կովկասն ինքնին մի մեծ խաչմերուկ է: Դրանում ոչ պակաս կարևոր է նաև Հայաստանի և Վրաստանի դերը: Այս համատեքստում տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը կարող է դառնալ կոնսենսուս Արևմուտքի և ՌԴ-ի միջև»,-ընդգծեց Փաշինյանը:

Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերություններ հաստատելու մեծ հնարավորություն կա։
«Այդ հնարավորությունը մեծացել է վերդիվանագիտական և վերքաղաքական գործոնների` մարդկային արժեքների շնորհիվ, այն բանից հետո, երբ մենք որոշեցինք մարդկային, հարեւանային արժեքների վրա հիմնված տրամաբանությամբ արձագանքել Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժին։ Թուրքիայի կառավարություն ու հանրությունը մեր գործողությունները ճիշտ այդպես էլ ընկալեցին եւ ընդունեցին: Թուրքիան էլ իր հերթին Մարգարայի կամուրջը մեր բեռների համար չէր բացի, եթե չհավատար մեր անկեղծությանը»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` Անկարա կատարած այցի շրջանակներում Թուրքիայի ԱԳՆ դիմաց ծածանվող ՀՀ տասնյակ դրոշները միայն արարողակարգային ատրիբուտ չեն, այլ արձանագրում, որ հույսը կարող է ծագել այնտեղ, որտեղ տիրում է հուսահատությունը։ Հայաստանի և Թուրքիայի դրոշները վեր խոյացան մեր հարաբերությունների և աղետալի երկրաշարժի բերած ավերակների վրա։

Ես հույս ունեմ, որ առաջիկայում Հայաստան-Թուրքիա սահմանը, իրոք, կբացվի և հիմք կստեղծվի հարևանային, բնականոն հարաբերությունների զարգացման համար։ Այս առումով չափազանց կարևոր է, որ առաջիկա ամիսներին երրորդ երկրների քաղաքացիներին և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանը հատելու պայմանավորվածությունը կյանքի կոչվի»,–ասաց Փաշինյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր