Որտեղից գիտեն, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու, միգուցե կան պայմանավորվածություններ          Իսրայելի և ԱՄՆ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով Իրանում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել       «Nissan Tiida»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, վթարի հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել, կա 2 տուժած    

18 ապր 2023 14:54

Տեսանյութ Հենց սրա համար ինձ արժե դատել. Փաշինյան

«Ես պետք է էն ժամանակ կանգնեի, բանակցային թղթերը ցույց տայի, ասեի՝ ժողովո՛ւրդ, մենք հասել ենք էս կետին, տարբերակ չունենք: Ա՛յ դրա համար ինձ արժե դատել, որ չեմ եկել, ասել՝ գիտե՞ք ինչ, էս խաղն ավարտված խաղ ա... Ա՛յ դա իմ սխալն ա: Եթե ինձ մեղադրում եք, սրանում մեղադրեք»,- արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին՝ ասաց ՀՀ վարչապետը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Խամոյանը հայտարարել էր հետևյալը. «Դուք հինգ տարի է՝ իշխանության եք, բայց հինգ հարյուր անգամ ավելի շատ խոսել եք նախկին երեք իշխանությունների բանակցած փաստաթղթերից, քան՝ Ձեր բանակցածից, չնայած նրան, որ 2019-ին արձանագրեցիք, ըստ էության խաչ քաշելով բանակցային պրոցեսի վրա, հայտարարեցիք, որ բանակցությունները սկսում եք Ձեր սեփական կետից: Անգամ 2018-2020թթ. արանքում այդպես էլ ժողովրդին չներկայացրիք՝ ինչ է բանակցվում, հետո պետք է պարզվեր, որ բանակցային վերջին խմբագրված տարբերակը փաստաթղթի, բանակցային սեղանին եղել է 2019-ի ամռանը»:
ԱԺ-ում շարունակվում է Կառավարության ծրագրի կատարողականի քննարկումը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր