Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում       Ժիրայր Սէֆիլյանն ազատ արձակվեց. ոստիկանները նրան և ԱԺԲ մյուս առաջնորդներին բերման էին ենթարկել    

19 ապր 2023 14:06

Ալիևը չէ, որ պետք է թելադրի, թե ՀՀ-ն ինչ անի.Հասկանալի է նրա սանձարձակ պահվածքը,էյֆորիայի մեջ է, կտեսնեք,վերջում ի վնաս իրեն է լինելու

Ամեն անգամ դժկամությամբ եմ մեկնաբանում Ալիևի սանձարձակ պահվածքը և սանձարձակ հայտարարությունները: Հասկանալի է իր սանձարձակ պահվածքը, որովհետև հաղթանակի էյֆորիայի մեջ դեռևս  մի որոշ ժամանակ Ալիևը թույլ է տալու իրեն նման պահվածք։ Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Խաչատրյանը շեշտեց, որ Ալիևը չէ, որ պետք է թելադրի, թե Հայաստանն ինչ անի. «Ամբողջ խնդիրը կայանում է հենց նրանում, որ Ալիևը պետք է հասկանա, որ ինքն ուժով և բռնությամբ որևէ հարց չի կարող լուծել, թեև այսօր աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսինն է, որ որևէ բան բացառել հնարավոր չէ և պետք էլ չի բացառել, պետք է պատրաստ լինել ամեն ինչին, բայց Ալիևը պետք է հասկանա, որ, հատկապես, իր բռնապետական ռեժիմի պայմաններում նման հայտարարությունները հաստատ վերջում ի վնաս իրեն են լինելու: Երբ ինքն իր ամբողջ ժողովրդին ագրեսիվ տրամադրում է հայերի դեմ և ատելության մթնոլորտ է տարածում, ես գիտեմ, որ մի օր այդ ատելության մթնոլորտը և պահվածքը հենց իր իշխանության դեմ է լինելու, բոլոր բռնապետների վերջն էլ դա է լինում»:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու էր վարչապետի ներկայացրած 2022 թվականի կատարողականի մեջ բացակայում ղարաբաղյան հիմնախնդրի ենթագլուխը՝ պատգամավորն ասաց. «Փաստաթղթում ինչ-որ բան ներառել-չներառելը հատկապես Ղարաբաղի մասով չի նշանակում, որ ինչ-որ գործողությունների պակաս է նկատվելու կամ ինչ-որ գործողություններից զերծ է մնալու: ՀՀ-ն յուրաքանչյուր տարի միջոցներ է ձեռնարկել Ղարաբաղի տնտեսական, սոցիալական զարգացվածության աստիճանն ապահովելու և նաև այդ խնդիրները լուծելու համար: Ցավոք սրտի, անվտանգությունը և երբեմն հրապարակային արտահայտությունները հակասում են իրար, ուրեմն անվտանգային հարցերից ելնելով Կառավարությունը նպատակահարմար է գտել այդ մասով այդքանն ասել հանրությանը»:
Հարցին, թե Տեղ գյուղում անցակետեր տեղադելու հետ կապված Ադրբեջանի կողմից պահանջ դրվե՞լ է, թե՞ ոչ, պատգամավորն արձագանքեց․  «Առաջին անգամ եմ լսում ինչ-որ անցակետերի մասին, Տեղ գյուղից դեպի համապատասխան սահմանային գոտի, որտեղ, որ խնդիր կան կա ոստիկանական  անցակետ՝ ընդամենն անվտանգությունից ելնելով և ոստիկանությունը մեր տարածքում, ըստ անհրաժեշտության, բազմաթիվ անցակետեր է դնում  կամ չի դնում, կամ պարեկային  շրջիկ գործողություններ է  իրականացնում։ Ադրբեջանը, ընդհանրապես, ի՞նչ գործ ունի խառնվի, թե մենք որտեղ ենք անցակետ դնում կամ չենք դնում, նման բան չկա կամ չի էլ կարող լինել»։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր