Ինչպե՞ս են YouTube-ի միջոցով գողանում մարդկանց փողերը․ նոր սխեմա է բացահայտվել
![](https://www.youtube.com/img/desktop/yt_1200.png)
Տեսանյութերը խաբեության բազմամակարդակ սխեմայի առաջին փուլն են միայն, որի նպատակը համացանցում հեշտ տարբերակով գումար աշխատելու պատրվակով անչափահասներին գայթակղելն ու նրանից գումար գողանալն է: Յութուբյան այդ ալիքում, որն օգտագործել է խաբեության այս սխեման, նույնանման տեսանյութեր են հրապարակված, որոնք բոլորն ունեն #Minecraft հեշթեգը, իսկ գլխավոր լուսանկարում՝ այդ խաղից կադրեր։
«Դա արվում է, որպեսզի ալիքն ավելի հաճախ հայտնվի թիրախային լսարան համարվող պոտենցիալ զոհերին առաջարկվող տեսանյութերում։ Կարճ տեսանյութը պարունակում է հղում, որը տանում է YouTube-ի մեկ այլ ալիքում հրապարակված արդեն ամբողջական տեսանյութին»,- նշվում է բլոգային գրառման մեջ։
«Կասպերսկու լաբորատորիան» պարզաբանել է, որ դպրոցականներին առաջարկում են առանց ներդրումների գումար աշխատել ինտերնետում հանրահայտ կրիպտոբորսայի Telegram-ի բոտի միջոցով, որի հղումը կցվում է ամբողջական տեսանյութին։
Telegram-ի բոտը նախ առաջարկում է համալրել դրամապանակը, այսինքն՝ իրական գումար փոխանցել էլեկտրոնային դրամապանակի հաշվեհամարին, իսկ տուժողներին խոստանում են, որ մեկ շաբաթից այդ գումարը կկրկնապատկվի, մինչդեռ չարագործների նպատակը փաստացի հենց դրամապանակը համալրելու պատրվակով փոխանցվող այդ գումարը գողանալն է։
«Տեսանյութը այն ժամանակ, երբ մենք այն հայտնաբերեցինք, արդեն 156,000 դիտում ուներ: Տեսանյութի տակ ավելի քան 150 մեկնաբանություն կար, և դրանցից շատերը, ինչպեսև ակնկալվում էր, դրական են. չարագործները մտածված կերպով դրական արձագանքներ են թողնում»,- բացատրել է «Կասպերսկի լաբորատորիայի» բովանդակության վերլուծաբան Օլգա Սվիստունովան: