Նոյեմբերի 11-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Մագնիսական փոթորիկների ակտիվացումն առաջիկա օրերին, ինչ պետք է անեն քրոնիկական հիվանդություններ ունեցողները       եթե ՀՖՖ-ն որոշի ֆան շարժումների սեկցիաների տոմսերը հանել ազատ վաճառքի, հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնելու է ՀՖՖ ղեկավարության ուսերին    

12 հուլ 2021 12:20

Տեսանյութ.Ինչպես են Ստամբուլում թուրք վանդալները պարում եկեղեցու պատի վրա, որտեղ տեղադրված է խաչը

Ստամբուլում պղծվել է Սուրբ Թագավոր հայկական եկեղեցին: Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են թուրք վանդալները պարում եկեղեցու պատի վրա, որտեղ տեղադրված է խաչը:

Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Инфотека 24 պարբերականի յութուբյան ալիքում: Աղբյուրը խոստանում է ավելի ուշ ներկայացնել կատարվածի մանրամասները:
***
Երկու հոգի՝ ալկոհոլի ազդեցության տակ, բարձրացել են եկեղեցու մուտքի պատի վրա և շարունակել են պարել: Խաչի դիմաց պարող տղամարդկանց հետ միջադեպի տեսանյութը տարածվել է սոցցանցերում:

«Այս արարքին մասնակցած երեք քաղաքացի բերման են ենթարկվել հենց իրենց տնից: Հետաքննություն է սկսվել: Մենք դատապարտում ենք սրբավայրերի նկատմամբ այս նողկալի պահվածքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը դատապարտել է Ստամբուլի Կադիկոյ շրջանում գտնվող Սուրբ Թաքավոր հայկական տաճարի պատի վրա պարողներին:

«Մենք դատապարտում ենք Սուրբ Թաքավոր եկեղեցու նկատմամբ անհարգալից վերաբերմունքը: Մզկիթների, եկեղեցիների, սինագոգերի դեմ ուղղված նման գործողությունները անհարգալից վերաբերմունք են յուրաքանչյուրի նկատմամբ, մենք դրանք համարում ենք սադրանք»,- գրել է Չելիքը Twitter- ում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր