Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

27 ապր 2023 15:15

Պիտի ձգենք, ամեն գնով. էրդողանի ողջ լինել-չլինելը չի խափանի Արցախն ադրբեջանին բռնակցելու ծրագիրը, նրանց համար Հարավային Կովկասը ռազմավարական խորության վեկտոր է, որից երբեք չի հրաժարվի

Լրագրող, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «1- Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ թուրքիայի քաղաքականությունը պայմանավորված չէ (և չի եղել) անձերով,
2- էրդողանի ողջ լինել-չլինելը չի խափանի Արցախն ադրբեջանին բռնակցելու՝ անկարայի, բաքվի ու Հայաստանի հայադավ իշխանության ծրագիրը,
3- թուրքիայի համար Հարավային Կովկասը ռազմավարական խորության վեկտոր է, որից երբեք չի հրաժարվի նույնիսկ եթե այնտեղ կատարվի իշխանափոխություն։
4- էրդողանի առողջության վատթարացմամբ միայն կարող է մտահոգվել Հայաստանում իշխանությունը զավթածը։ թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետի աթոռն զբաղեցնողի քաղաքական վերարտադրության ու ֆիզիկական երկարակեցության միակ երաշխավորն է 2020 թ.-ից այսդին։
ՀԳ- Մայիսի 14-ի թուրքական ընտրությամբ շատ բան է պայմանավորված։ Ռեգիոնում՝ հատկապես։
ՀԳ 2- Արցախն ու արցախցի մեր եղբայրներին ու քույրերին ամուր համբերություն։ Պիտի ձգենք։ Ամեն գնով։ Դաժան օրերից հետո արշալույսը բացվելու՛ է։
Պի՛նդ եղեք»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր