Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

01 մայիս 2023 14:48

Առաջիկա շաբաթներին անվտանգային սպառնալիքները մեզ համար կարող են բազմակիորեն սրվել


Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առաջիկա շաբաթներին անվտանգային սպառնալիքները կարող են կտրուկ սրվել
Նախագահական և խորհրդարանական ընտրապայքարը Թուրքիայում մտավ վճռական, եզրափակիչ փուլ, որին ընդառաջ, ապրիլի 30-ին, Էրդողանը և Քըլըչդարողլուն ուժի ցուցադրություն կազմակերպեցին՝ անցկացնելով բազմահազարանոց հանրահավաքներ: Հատկանշական է, որ բոլոր գնահատականներով գործող նախագահի Անկարայում աջակցելու էին եկել ավելի քիչ թվով մարդիկ, քան ընդդդիմադիր դաշինքի թեկնածուին Իզմիրում: Հարցումների համաձայն հիմնական երկու մրցակիցների էլեկտորալ աջակցության ցուցանիշները շատ մոտ են, սակայն, վերջին արդյունքներով դիտարկվում է ընդդիմության վարկանիշի կայուն աճ: Այն, որ Էրդողանի գործերը մեղմ ասած այնքան էլ լավ չեն դասավորվում, տեսանելի է անզեն աչքով: Ու չարժե կասկածել, որ իրեն Աբդուլ Համիդի քաղաքական ժառանգորդ համարող նորօրյա սուլթանը ձգտելու պահել իշխանությունն ամեն գնով: Հիշեցնեմ, օրեր առաջ ուղիղ եթերում առողջության հանկարծակի վատթարացման բեմականացումը, որին նախորդիվ հրապարակվել էր տեղեկատվություն դեռևս մարտի 28-ին բանտարկված Օջալանին ուղարկված աջակցության խնդրանքով նամակի մասին: Ինչևէ, մեզ համար առանձնակի ուշադրության արժանի հանգամանք է Իլհամ Ալիևի անմիջական ներգրավումը թուրքական ընտրություններին՝ Էրդողանի կողքին, Արևմուտքի անթաքույց աջակցությունը վայելող ընդդիմադիր դաշինքի դեմ՝ Վաշինգտոնում կայանալիք հայ-ադրբեջանական բարձր մակարդակով հանդիպմանն ընդառաջ: Տարածաշրջանային զարգացումների համատեքստում դիտարկելի ու կանխատեսելի տեղաշարժերին ավելի հանգամանալից կանդրադառնամ հաջորդիվ գրառումներում, որպեսզի հասկանալի դառնա բոլորիս՝ առաջիկա շաբաթներին անվտանգային սպառնալիքները մեզ համար կարող են բազմակիորեն սրվել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր