Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք          Իսրայելական ԱԹՍ-ները, որոնք ոչնչացվել են իրանական ՀՕՊ համակարգերից, արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքի՞ց       Ձեր երեխաների աչքերի մեջ ո՞նց եք նայում...Գնացեք սահմանների հարցը լուծեք.... առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը    

09 մայիս 2023 16:37

Թուրքիայում նախագահական ընտրություններն առաջին փուլում կավարտվեն Էրդողանի հաղթանակով. Hürriyet

Թուրքիայի նախագահական ընտրություններն առաջին փուլում կավարտվեն գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակով, դրանց կմասնակցի ընտրողների ավելի քան 90 տոկոսը, երեքշաբթի գրել է Hürriyet թերթը՝ վկայակոչելով ԿԸՀ-ի արգելքի պատճառով վերջին, սակայն չհրապարակված հարցումների տվյալները:


Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են մայիսի 14-ին: «Հանրապետական դաշինքի» միասնական թեկնածու Էրդողանի հիմնական ընդդիմախոսը ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն է: Ընտրություններին մասնակցում են նաեւ Memleket կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն եւ Ata դաշինքի թեկնածու Սինան Օհանը: Եթե ոչ մի թեկնածու չհավաքի ձայների 50 տոկոսը, նախագահական ընտրությունների երկրորդ փուլը պետք է տեղի ունենա մայիսի 28-ին: 

«Մինչ նախագահական ընտրությունները թեւակոխում են ավարտական փուլ, հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Էրդողանի եւ Քըլըչդարօղլուի օգտին քվեարկություններում։ Ինչպես գիտեք, հարցումների արդյունքները չեն հրապարակվում արգելքի պատճառով...բայց հարցումները կատարվում են: Վերջին չհրապարակված հարցումներում առաջին պլան է մղվում հետեւյալը. ընտրություններին կմասնակցեն ռեկորդային թվով ընտրողներ, ընտրությունները կավարտվեն առաջին փուլում, Էրդողանը կհաղթի առաջին փուլում, Քըլըչդարօղլուն շարունակում է ձայներ հավաքել»,-գրում է թերթը։ 

Վկայակոչելով հարցումները՝ թերթը հայտնում է, որ Թուրքիայում ընտրություններին մասնակցությունը չի նվազում 85 տոկոսից՝ նշելով, որ դա զգալիորեն ավելի բարձր է, քան արեւմտյան երկրներում։

Հաղորդվում է, որ եթե նախկինում հարցումն իրականացնող ընկերությունները խոսում էին երկրորդ փուլի մասին, ապա այժմ իրավիճակը փոխվել է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր