Ծիծաղելի է, երբ ողջ աշխարհի տեսախցիկների առաջ բանակցություններ են ընթանում, ասում են՝ ստվերային է...Եթե ձեր մեջ կա մեկը, ով կարող է թուրքերի հետ լավ բանակցել, եկեք դուք էլ գնացեք, բանակցեք, ի՞նչ ա եղել

«Եթե սա ստվերային է, բա իրոք ստվերայինը որն է, պարոն Մանուկյան, կարո՞ղ է 2007-ի հայ-թուրքական բանակցությունները, կարող է:
Հատկապես շատ հետաքրքիր է, որ ասում է՝ Ռուբեն Ռուբինյանը Թուրքիայի գծով Հայաստանի բանակցողն է, հետեւաբար, եթե մասնակցում է նաեւ այն բանակցություններին, ուրեմն այստեղ կա նաեւ Թուրքիայի գործոնը, հետեւաբար այս ամեն ինչը Հայաստանը շաղկապում է իրար:
Ռուբեն Ռուբինյանը շաբաթվա մեջ հանդիպում է տասնյակ կամ 5-6 երկրների պատվիրակությունների Հայաստանում եւ Հայաստանից դուրս: Օրինակ, հեչ եղե՞լ է, որ գաք այստեղ, ասեք՝ այ, որ Ռուբեն Ռուբինյանը հանդիպեց Բուլղարիայի պատվիրակությանը, արդյոք դա նշանակում է, որ Հայաստանը փորձում է հայ-բուլղարական հարաբերությունները կապել հայ-թուրքականին: Կամ ուրիշ երկրների՝ Շվեյցարիայի, Անգլիայի, Ֆրանսիայի: Չեմ զարմանա, որ դա էլ ասեք: ԱԺ փոխնախագահն, այո, գնացել, մասնակցում է այդ բանակցություններին եւ ես այստեղ չեմ տեսնում, թե որն է խնդիրը»,-հայտարարեց Ալեքսանյանը:
Հակոբ Արշակյանը կոռեկտության կոչ արեց։
«Կոռեկտը ես գիտեմ։ Իսկ ինչու ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ով Թուրքիայի հետ բանակցողն է, գնում է Ադրբեջանի հետ բանակցություններին, որով Ադրբեջան- Թուրքիա հարաբերությունները բերել, շաղկապել է։ 2007-ին էլ Թուրքիայի քիթը կջարդեին Ադրբեջանի հետ բանակցություններում մի վայկյան քիթը խոթելու համար»։
ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոնյանն ասաց, որ Աժ-ում եղած պոտենցիալը պետք է օգտագործել։
«Եթե ձեր մեջ կա մեկը, ով կարող է թուրքերի հետ լավ բանակցել, եկեք դուք էլ ներառվեք, գնացեք, բանակցեք, ի՞նչ ա եղել», նշեց Պապոյանը՝ դիմելով ընդդիմությանը։
.jpg)