Ամեն ինչ նոր է սկսվում...Ոսկեպարի եկեղեցին և գերեզմանատունն այլևս հասանելի չեն տեղի բնակիչներին          Շուտով կլսենք և Երախի, և միջանցքի հանձման մասին.Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Սևբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել լուսաձայնային նռնակ, տուժել է 2 ոստիկան, 5 քաղաքացի, որոնցից 4-ը`կին    

04 մայիս 2023 11:30

Ինչո՞ւ այսքան հեշտ փլվեց Հայաստանը.Երեկվա նիստը կարծես ՀՀ հոգեհանգիստը լիներ,երկու կողմն էլ՝ սգո սրահի դիմաց կանգնած, կռված բարեկամներ, բայց դե որ ընդհանուր «մեռել» ունեն, ստիպված խոսում են, շփվում

Երեկվա նիստը կարծես Հայաստանի հանրապետության հոգեհանգիստը լիներ, իսկ իշխանությունն ու ընդդիմությունը՝ սգո սրահի դիմաց կանգնած, իրար հետ երկար տարիներ չխոսող, կռված բարեկամներ, բայց դե որ ընդհանուր «մեռել» ունեն, ստիպված խոսում են, շփվում։


Ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Երեկ ԱԺ հարցուպատասխանի բովանդակությունից հետո ձևավորված ծանր տպավորությունը լավագույնս նկարագրում է ռուս արձակագիր Ռոման Սենչինը։ Իսկապես շատ դժվար է մարդ մնալ, շարունակել մարդու նման ապրել, երբ իշխանությունն ու ընդդիմությունը երրորդ դեմքով քննարկում են՝ պետությունը կմնա՞, թե՞ ոչ։

Երեկվա նիստը կարծես Հայաստանի հանրապետության հոգեհանգիստը լիներ, իսկ իշխանությունն ու ընդդիմությունը՝ սգո սրահի դիմաց կանգնած, իրար հետ երկար տարիներ չխոսող, կռված բարեկամներ, բայց դե որ ընդհանուր «մեռել» ունեն, ստիպված խոսում են, շփվում։ Տվյալ դեպքում՝ երկու գրքից ոչ ավել կարդացածի մտահորիզոնով փիլիսոփայում են հայրենիքի, պետության, հայրենասիրության մասին։
Ամեն ինչն էր ճնշող. թե´ պարտված թիմի, թե´ «Կրելու» համար հավաքված թիմի որոշ ներկայացուցիչների ստեղծած մթնոլորտը։ Անտանելի։ Շատ դժվար է մնալ մարդ, առավել ևս՝ հավասարակշռված։
Մի պահ հասկանո՞ւմ եք՝ ինչի շուրջ եք փիլիսոփայում։ Մեր պետության, մեր ապագայի, մեր ընտանիքների։ Ովքե՞ր եք դուք։

Ու շատ կարևոր է արձանագրել, որ այսօրվա իրականությունը ոչ թե պատերազմի հետևանքն է, այլ՝ 2021-ի ընտրությունների։ Հայի արած այդ ողբերգական ընտրության հետևանքով է, որ այսօր իշխանությունը հանգիստ տոնով խոսում է՝ պետությունը կմնա՞, թե՞ ոչ։
Կա՞ արդյոք Հայաստան՝ ԱԺ-ից դուրս։ Իհարկե կա։ Ու այն շատ ավելի լավն է, ու վեր է ԱԺ բարքերից ու մթնոլորտից, ու գերին չէ՝ այլոց հաշվարկների, գործարքների, գույքերի և այլն, այնտեղ կան շատ ավելի կարգին մարդիկ։
Պետությունն անպայման մնալու է, ու նրա առողջացման համար պարտադիր  լինելու է բարդ- ցավոտ ներհանրային խոսակցություն՝ ինչո՞ւ այսքան հեշտ փլվեց Հայաստանը՝ իր բոլոր ենթահարցերով։ Ու սա անպայման ենթադրելու է նաև պատասխանատվություն՝ անկախ քաղաքական ճամբարներից»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր