Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

05 մայիս 2023 12:09

Կարծես թե հույզերը մի փոքր նվազել են, կարևոր հայտարարություններ արեցի ԱԺ-ում, առաջ իրար վրա ինչ-որ բան էին շպրտում, կռվում, հիմա սկսել ենք լսել միմյանց

«Կարծում եմ՝ վերջերս ինչ-որ բան փոխվել է մեր խորհրդարանում։ Առնվազն իմ մասնակցությամբ, առնվազն երկու շատ կարևոր քննարկումներ ենք ունեցել մեր խորհրդարանում»,- Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում հարցուպատասխանի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իշխանություն-ընդդիմության հարաբերությունների մասին հարցին։


Նա նշել է, որ եղել են ինչ-որ միջադեպեր, հիմա միգուցե հույզերը մի փոքր նվազել են, դաշտ է բացվել ավելի կառուցողական քննարկումների համար։


«Կարծում եմ՝ դա կառավարության և նաև մեծամասնության պատասխանատվությունն է՝ անել հնարավոր ամեն ինչ ձևավորելու համար պատշաճ հարթակ հատկապես խորհրդարանում՝ այո, երբեմն շատ սուր, թեժ քննարկումների համար, սակայն կառուցողական բովանդակությամբ։


Վերջերս ես շատ կարևոր հայտարարություններ արեցի մեր խորհրդարանում, տեսա, որ ընդդիմությունը լսեց իմ ուղերձները։ Իմիջայլոց, սա հաջողություն է մեր խորհրդարանի համար, քանի որ անցյալ տարի անգամ չէին լսում, ականջալուր չէին լինում, ինչ-որ բան էին շպրտում, չգիտեմ, կռվում էին բռունցքներով, ձեռքերով։ Դա էլ է մարտահրավեր մեր ժողովրդավարության համար, որ կարողանանք պատշաճ մթնոլորտ ձևավորել՝ ունենալու համար տրամաբանական քննարկումներ։ Դա չի նշանակում, որ դրանք չպետք է թեժ լինեն, բայց ընդհանուր առմամբ մենք սկսել ենք միմյանց ականջալուր լինել, միմյանց լսել։ Հույս ունեմ՝ դա զուտ պատահականություն չէ, դա նոր մշակույթի սկիզբ է»,- ասել է Փաշինյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր