Խորհրդարանում մենք առնվազն վստահելի իրավիճակ չունենք.Փաշինյանը հույս ունի, որ քաղաքացիները կրկին դուրս կգան փողոց աջակցելու իրեն
Հայաստանում բարեփոխումներին զուգընթաց քաղաքական կայունություն պետք է ապահովել ներդրողներին ներգրավելու համար: Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ կերպ հնարավոր կլինի լուրջ թափ հաղորդել տնտեսության զարգացմանը:
Փաշինյանի խոսքերով, քանի դեռ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի չեն ունեցել, տնտեսությունը, բիզնեսը շունչը պահած վիճակում է լինելու: Վարչապետը նշեց, որ բիզնեսը պետք է իմանա, որ 5 տարի ժամկետով ունի խորհրդարանական կայուն մեծամասնություն, որը աշխատելու է կառավարության հետ. «Այս վերջին ամիսները ցույց տվեցին, որ խորհրդարանում մենք առնվազն վստահելի իրավիճակ չունենք»:
Բացի դրանից, վարչապետ Փաշինյանի պնդմամբ, այսօր հստակ ժողովրդական պահանջ է ձևավերվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասով, և ինքն այսօրվանից աշխատանքային կարգով խորհրդարակցությունն է սկսելու խորհրդարանական ուժերի հետ:
Կառավարության ղեկավարը հույս հայտնեց, որ քաղաքական ուժերի հետ հնարավոր կլինի համաձայնության գալ և քաղաքացիների օգնությանը դիմելու անհրաժեշտությունը չի լինի. «Չնայած եթե կլինի այդպիսի անհրաժեշտություն, հույս ունեմ, որ բոլորդ պատրաստ կլինեք ձեր աջակցությունը ցուցաբերել այս կամ այն ձևով»: