Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

09 մայիս 2023 18:40

Մեզ ուղղակի անամոթաբար խաբել են,մենք կռվում ենք, մեզ մնացել է 2 քառ. կմ վերցնել

Ուկրաինայի Զինված ուժերը ներկայումս «պատռում են թեւերը» Արտյոմովսկի ուղղությամբ, վերախմբավորվում են  Զապորոժյեում եւ առաջիկայում հակահարձակման կանցնեն։ Այս մասին հայտարարել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը, համապատասխան տեսանյութը երեքշաբթի հրապարակվել է նրա մամուլի ծառայության Telegram ալիքում։


«Այսօր նրանք (ուկրաինական զորքերը) պատռում են թեւերը Արտյոմովսկի ուղղությամբ, վերախմբավորվում են Զապորոժյեում եւ առաջիկայում հակահարձակման կանցնեն: Նրանք շատ հստակ ասում են․ հակահարձակումը կլինի հողի վրա, այլ ոչ թե հեռուստացույցով», - նշել է նա։


ՄՌԸ «Վագները» չի լքի Արտյոմովսկը (ուկրաինական անվանումը՝ Բախմուտ) եւս մի քանի օր, չնայած նրան, որ ստացել է պահանջված արկերի միայն 10 տոկոսը, ասել է Պրիգոժինը։ Նա նաեւ հավելել է, որ ռուսական ուժերին Արտյոմովսկում մնացել է վերահսկողության տակ առնել 2 քկմ։


«Այժմ գլխավոր խնդիրը պահեստներում գտնվող զինամթերքով բոլորին ապահովելն է»,- Պրիգոժինի խոսքը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։ «Մայիսի 7-ին մեզ խոստացել էին, որ կտրվեն։ Մայիսի 8-ին՝ գիշերվա ժամը երկուսին մարտական ​​հրաման է ստացվել, որում գրված էր՝ «տալ ամեն ինչ»։ Այսօր մայիսի 9-ն է։ 8-ին ժողով է եղել, որի ժամանակ մեզ տվել են պահանջվածի 10 տոկոսը։ Մեզ ուղղակի անամոթաբար խաբել են»,- նկատել է նա։ «Մենք չենք լքի Արտյոմովսկը, կպնդենք եւս մի քանի օր»,- հավելել է Պրիգոժինը: «Մենք կռվում ենք, մեզ մնացել է 2 [քառ. կմ] վերցնել»,- ասել է Պրիգոժինը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր