Այաթոլլա Ալիռեզա Արաֆին ստանձնել է Իրանի քաղաքականության ղեկավարումը          Իրանը երկու հրթիռային հшրված է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան ռшզմաբազային, որի հետևանքով զnհվել և վիրшվորվել է մոտ 560 ամերիկացի զինվnր. ԻՀՊԿ       Խոր մտահոգությամբ ենք հետևում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հшրվածներից հետո տեղի ունեցող իրադարձություններին    

13 մայիս 2023 11:52

Դատաբժիշկը արձանագրել է տղամարդու մահը. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ բժիշկները վերակենդանացրել են նրան

Մայիսի 12-ին առեղծվածային ու արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանում. 1-03 շտապօգնության 54 խումբը Նոր-Նորքի 2-րդ զանգվածում գտնվող խնամքի կենտրոններից մեկից «կլինիկական մահ» ախտորոշմամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխել մի տղամարդու: Հայտնում է Shamshyan.com-ը:
Տեղում դատաբժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:



Գ. Շամշյանը հայտնում է, որ խնամքի կենտրոնից տղամարդու մահվան մասին տեղեկությունը փոխանցել են նրա հարազատներին, ու մինչ հարազատները կգնային հիվանդանոց, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները հիվանդանոցի դիահերձարանից տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, եւ բժիշկների ցուցաբերած բուժօգնության արդյունքում «դիակը» վերակենդանացել է, եւ բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք
Գ. Շամյանի տեղեկություններով, տղամարդը 76-ամյա Վլադիմիր Մ.-ն է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր