Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

01 հուլ 2020 14:15

Հայփոստը սկսում է կենսաթոշակների վճարման էլեկտրոնային համակարգի փորձարկումը

«Հայփոստ» ընկերությունն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության օժանդակությամբ  գործարկում է կենսաթոշակների վճարման էլեկտրոնային համակարգի նոր պիլոտային ծրագիր, որն ընկերության ծառայությունների թվայնացման և արդիականացման գործընթացի կարևոր մաս է կազմում: 


Ընկերությունից մանրամասնում են, ծրագրով նախատեսվում է էլեկտրոնային սարքերի կիրառմամբ կենսաթոշակների  վճարման նոր համակարգի ներդնում, որը սկզբունքորեն կփոխի մինչ այդ գործող ՝ թղթային ցուցակներով վճարման համակարգը: Էլեկտրոնային նորարարությունը հնարավորություն կտա  ծառայության որակը համապատասխանեցնել  միջազգային չափանիշներին՝ բարձրացնելով ոլորտի վերահսկողության որակն ու նվազեցնելով առկա ռիսկերը:


Նախատեսվում է փոստատարների կողմից էլեկտրոնային սարքերի (պլանշետների) կիրառում, որոնց միջոցով առցանց համակարգ կմուտքագրվի նաև  կենսաթոշակառուի բնակության վայրում կատարված վճարման տեղեկատվությունը, ինչպես նաև ՝ վճարման ճշգրիտ ժամը, վայրը և անհրաժեշտ այլ տվյալներ:


Պիլոտային ծրագիրը կմեկնարկի մայրաքաղաք Երևանի Ավան վարչական շրջանի փոստային բաժանմունքներում:


Անդրադառնալով ծրագրին՝ «Հայփոստ» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Կարապետյանը նշել է. «Սա պիլոտային ծրագրի մեկնարկն է: Այս ծրագիրն առաջիկայում՝ հաջող փորձարկումից հետո, կկիրառվի ողջ ցանցի մասշտաբով և կներառի այլ ծառայություններ:


Ծրագրի կարևորագույն բաղադրիչ է Հայփոստի աշխատակիցների վերապատրաստումը. մենք կարևորում ենք մեր աշխատակիցների մասնագիտական որակների բարձրացման և աճի հնարավորությունները՝ չդնելով որևէ տարիքային սահմանափակում:  Վստահ եմ՝ սա կտրուկ կբարձրացնի Հայփոստի ծառայությունների որակը»: 


«Հայփոստ» ընկերությունն արդեն սկսել է  փոստատարների ուսուցումը համապատասխան էլեկտրոնային սարքերի միջոցով: Պարբերաբար իրականացվում է էլեկտրոնային համակարգի գործառույթների թեստավորում և համակարգի փորձնական շահագործում՝ փոստատերների մասնակցությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր