Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել սեպտեմբերի 4-ի համար          Տիգրան Ավինյանը քաղաքային ձախողումներից անցել է ակադեմիական թռիչքների. թվեր․ «Ժողովուրդ»       Փաշինյանը փակեց Արցախյան էջը, ինչպե՞ս փոխել այսօրվա ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»    

23 մայիս 2023 12:45

Հակահարձակումը կսկսվի առաջիկայում. Ուկրաինայի հետախուզության ղեկավար

Ուկրաինայի զինված ուժերն ունեն հակահարձակման համար անհրաժեշտ նվազագույն սպառազինություն, հակահարձակումը կսկսվի առաջիկայում։ Այս մասին ճապոնական NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Մենք արդեն ունենք անհրաժեշտ նվազագույն սպառազինություն։ Կարող եմ միայն ասել, որ հակահարձակումը կսկսվի առաջիկայում»,- ասել է Բուդանովը։


Միաժամանակ նա հայտարարել է, որ գործողությունների հաջող շարունակման համար ուկրաինական բանակին դեռևս անհրաժեշտ է զենքի, կործանիչների և զինամթերքի լուրջ պաշար։


«Մեզ ավելի շատ զենք է պետք», - հավելել է նա:


Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավարը նաև հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը «պատրաստ է օգնել» իր երկրին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր