«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներ են չեղարկվել ու հետաձգվել          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 13-ի համար       Դեկտեմբերի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

23 մայիս 2023 13:44

Հապշտապ, խաղաղության պայմանագիրը այս նվաստացուցիչ պայմաններով ստորագրելուց հետո, ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանին այլևս ոչինչ չի տալու

Անցյալ տարի սեպտեմբերյան լայնածավալ ագրեսիայից հետո ՀԱՊԿ-ից դուրս գալը, Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների վերանայումը և Արևմուտքի հետ երկկողմ և բազմակողմ ռազմաքաղաքական ստրատեգիական հարաբերությունների հաստատումը Հայաստանին թույլ կտար խուսափել նախօրեին հայ ժողովրդին ներկայացված, Հայաստանի կենսունակ ապագան կասկածի տակ դնող կործանարար հեռանկարներից և անխուսափելի վախճանից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։

«Բանակի վերականգնումն ու պաշտպանական ամենավերջին տեխնոլոգիաների ձեռքբերումը, այդ թվում տիեզերական, էապես կփոխեր և կփոխի Հայաստանի դիրքերը ոչ միայն Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում, այլև Հայաստանի տեղը, դերը և նշանակությունը տարածաշրջանում՝ թույլ չտալով, որ ռուս-թուրք-ադրբեջանական ճնշումներն այս աստիճան մեծ ներգործություն ունենան գործընթացների վրա։

Հայաստանը հրաժարվեց ոտքի կանգնել, բանակը ռեֆորմացիայի ենթարկել՝ հույսը դնելով բացառապես քաղաքական, դիվանագիտական ծանծաղ և անհեռանկարային լուծումների վրա, որոնք ռուս-ուկրաինական պատերազմի բերումով նոր ձևավորվող աշխարհակարգում այլևս տևական ժամանակ չեն կարող ամբողջական լինել, եթե ապահովված չեն անհրաժեշտ ուժային բաղադրիչով։

Խաղաղության օրակարգը Հայաստանին պետք էր ոտքի կանգնելու, ուժերը վերականգնելու համար։ Հապշտապ, խաղաղության պայմանագիրը այս նվաստացուցիչ պայմաններով ստորագրելուց հետո, ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանին այլևս ոչինչ չի տալու, Հայաստանի մարտունակության, դիմադրողունակության բարձրացմանը չի օգնելու։

Հայաստանի այդպիսի նպատակը կդառնա աննպատակ։

Խաղաղության այսպիսի պայմանագրի ստորագրումը ոչ միայն չի նպաստելու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, այլև Հայաստանին զրկելու է կենսունակությունից և հեռանկարից։

ՀԱՊԿ-ից, ապա ԵԱՏՄ-ից դուրս գալով Հայաստանը քաղաքական, ռազմական և տնտեսական զարգացման շանս կստանար։ Դեպքերի նման զարգացման դեպքում Հայաստանը կարող է մի կերպ հետաքրքիր լինել միայն ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ Արևմուտքի համար կորցնելով իր նկատմամբ հետաքրքրությունը երկարաժամկետ ստրատեգիական հարաբերություններ հաստատելու բոլոր նպատակադրումների և նախաձեռնությունների համար։

Դեպքերի նման զարգացումն իր հերթին նշանակում է, որ Արևմուտքի համար հայ-ադրբեջանական խաղաղության երաշխավորի դերը կարող է դառնալ անհետաքրքիր՝ Հայաստանի համար կործանարար մեկ այլ հեռանկարով՝ խաղաղության երաշխավոր կարող են դառնալ Ադրբեջանն ու Թուրքիան, և մասնակիորեն տարածաշրջանից հեռացող Ռուսաստանը՝ բոլոր անհրապույր հետևանքներով»,-գրել է Բաբաջանյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր