«Զանգեզուրի միջանցքի» կարգավիճակը պետք է համարժեք լինի Լաչինի միջանցքի կարգավիճակին․ Չավուշօղլուն խոսել է Ադրբեջանի պահանջների մասին

Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, Չավուշօղլուն հայտարարել է նաև, թե Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացված «հիմնավոր» պահանջներից մեկն է, որ «Զանգեզուրի միջանցքը» Լաչինի միջանցքին համարժեք կարգավիճակ ունենա։
Չավուշօղլուն նաև զուգահեռներ է տարել Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացների միջև։
«Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը դրականորեն կազդի Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները կարգավորելու գործընթացի վրա», - ասել է նա։