Եթե մենք պատրաստ ենք ուրանալու Արարատը, ապա թուրքերը կարճ ժամանակում հայտնվելու են Արագածի ստորոտում          Սեպտեմբերի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Կարեն Անդրեասյանի նշանակումը շահերի բախում է. խնդիրը միայն միջազգային հայցերը չեն. «Ժողովուրդ»    

26 մայիս 2023 14:52

Տեսանյութ.20 տարուց ավելի ճշմարտության հետ չէինք ուզում առերեսվել. պարզ էր, որ Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմի.Այսօրվա իրավիճակում փորձում ենք արդեն ՀՀ անվտանգության հարցը լուծել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Կատարում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ:


Նախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանում և տարածաշրջանում ընթացող մի շարք իրողությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերների վերաբերյալ:


«Այն, ինչ տեղի ունեցավ 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ, հենց էդ պատերազմը կանխատեսելի էր դեռևս 1990-1991-ին, երբ սկսեցինք Ադրբեջանի հետ մեր խնդիրները փորձել լուծել պատերազմի միջոցով, շատ տեսանելի էր, որ այդպիսի մի իրավիճակ լինելու է, բայց չէինք ցանկանում առերեսվել այդ խնդրի հետ. ավելի հեշտ էր հայ ժողովրդին ներկայացնել, որ հաղթել ենք 1994-ի պատերազմի ժամանակ... 20 և ավելի տարի, այսպես կոչված, բանակցային գործընթացի մեջ էինք, որի ժամանակ էլի՛ ճշմարտության հետ չէինք ուզում առերեսվել. պարզ էր, որ Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմի: Այսօրվա իրավիճակում փորձում ենք արդեն նաև ՀՀ անվտանգության հարցը լուծել»,- ասել է ՀՀ նախագահը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր