ՀՀ-ում որոշումների կայացման գործընթացը հաշվի չի առնում մարդկանց կարծիքները, հակասում են այն ամենին, ինչ նրանք խոստացել էին ընտրություններից առաջ          Ինչպիսին են լինելու ՀՀ իշխանությունների հակառուսական քաղաքականության հետևանքները․ «Հրապարակ»       Որտե՞ղ են Արցախի բանկային համակարգի փողերը. «Իրավունք»    

02 հուն 2023 16:55

Սա կարևոր հայտարարություն է.Կրեմլն արձագանքել է՝ Ուկրաինայի հետ պատերազմում ՀՀ-ն ՌԴ-ի դաշնակիցը չէ, Փաշինյանի խոսքերին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլն ի գիտություն է ընդունել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը չէ ուկրաինական հակամարտությունում, մոտեցումների նրբությունները ընդունված են։


Հիշեցնենք, որ CNN Prima News հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում՝ արձագանքելով ուկրաինական պատերազմում Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ հարցին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ պատերազմում ՀՀ-ն Ռուսաստանի դաշնակիցը չի: Այս առճակատումը, ըստ նրա, անհանգստություն է առաջացնում հայկական կողմի համար, քանի որ ուղղակիորեն ազդում է Երևանի բոլոր հարաբերությունների վրա։


«Մենք դա ընդունում ենք ի գիտություն: Սա կարևոր հայտարարություն է: Մենք գիտենք, որ Հայաստանի մոտեցումներում կան որոշակի նրբերանգներ Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ, մենք դրանք հաշվի ենք առնում, գիտենք դրանց մասին: Բայց, իհարկե, մենք շարունակում ենք զարգացնել մեր դաշնակցին հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասել է Պեսկովը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր