Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

03 հուն 2023 16:33

«Ես գիտեմ ինչպես վերջ տալ Ուկրաինայում պատերազմին, դա շատ հեշտ է». Ժոզեպ Բորել

ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի կարծիքով՝ հակամարտությունն Ուկրաինայում կարող է ավարտվելկ մի քանի շաբաթում, եթե Արեւմուտքը դադարի ռազմական աջակցություն ցուցաբերել Կիեւին, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Ես գիտեմ, թե ինչպես ավարտել պատերազմն Ուկրաինայում։ Դա շատ հեշտ է։ Մենք դադարեցնում ենք ռազմական աջակցությունն Ուկրաինային, եւ պատերազմն ավարտվում է մի քանի շաբաթում»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Սինգապուրում ընթացող «Շանգրի-Լա երկխոսություն» համաժողովում։

Միեւնույն ժամանակ, Բորելը հարց է տվել, թե ինչով կավարտվի այդ դեպքում հակամարտությունն Ուկրաինայում։ «Դա կարեւո՞ր է, թե՞ կարեւոր չէ։ Եթե կարեւոր է, այդ դեպքում մենք չենք կարող դադարեցնել ռազմական աջակցությունն Ուկրաինային, որովհետեւ մենք չենք ուզում այնպիսի խաղաղություն, որը կդառնա կապիտուլյացիայի խաղաղություն, խաղաղություն, որն Ուկրաինան երկրորդ Բելառուս կդարձնի»,- ասել է նա։

«Հարցն այն չէ, որ պատերազմն ավարտվի, այլ այն, թե ինչպես մենք կավարտենք այդ պատերազմը»,- ավելացրել է Բորելը՝ ընդգծելով, որ Արեւմուտքը կշարունակի ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային այն պատճառով, որ խաղաղություն է ուզում Ուկրաինայում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր