Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

10 հուն 2023 16:55

Խերսոնում հեղեղված տարածքների բնակիչներին սկսել են վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստել

Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի ոչնչացման հետևանքով Խերսոնի շրջանի հեղեղված տարածքների բնակիչներին սկսել են վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստել:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է շրջանի նահանգապետի պաշտոնակատար Վլադիմիր Սալդոն։

«Ախտահանումը կատարվում է և ԱԻՆ-ի, և զինվորականների կողմից: Զինվորականները լիարժեք օգնություն են ցուցաբերում, առանց նրանց աշխատանքն ավելի երկար կտևեր, ահռելի է: Ամենավտանգավորն այն է, որ Դնեպրից ներքև կան արգելոցներ, կան հսկայական թվով կենդանիներ և թռչուններ: Թռչունները սնվում են սատկած ձկներով և կարող են վարակներ տարածել: Այժմ մեզ անհրաժեշտ են պատվաստումներ հեպատիտի և այլ հնարավոր վարակիչ հիվանդությունների դեմ, որոնք կարող են ի հայտ գալ», - ասել է Սալդոն:

Ջրի մակարդակը սկսել է իջնել: Ալյոշկիում մակարդակը մեկ օրում իջել է 2 մետրով, Գոլայա Պրիստանում՝ 1 մետրով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր