Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

10 հուն 2023 15:49

Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը կիրականացնի ՌԴ ԱԴԾ-ն․ Մուստաֆաեւ

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել երթեւեկություն կազմակերպելու նպատակով վերահսկողութուն կիրականացնեն Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը «Մոսկվա-Բաքու» պարբերականի հետտ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի կողմից վերահսկողություն կիրականացվի Ադրբեջանի հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ։   


«Բանակցություններն ընթանում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության 9-րդ կետի հիման վրա՝ դրա դրույթների շուտափույթ իրականացման նպատակով։ Նախատեսվում է վերականգնել առկա եւ նոր տրանսպորտային հաղորդակցությունները, որոնք Նախչիվանի ԱՀ-ն կապում են Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ։ Կապահովվի ինչպես ուղեւորափոխադրումների, այնպես էլ բեռնափոխադրումների, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների իրականացումը»,-ասել է նա։


Նա հավելել է, որ այս պահին տեխնիկական մանրամասների համաձայնեցման շուրջ քննարկումներ են ընթանում։


Հունիսի 2-ին Մոսկվայում կայացել է Հարավային Կովկասի տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների մասնակցությամբ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր