Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

12 հուն 2023 14:45

Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթը կասեցվել է,որոշումը կայացվել է հսկող դատախազի կողմից

ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթը կասեցվել է։ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ նախաքննության համակողմանիությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն։

«Այդ հիմքով կայացվել է Ջ․Հ․-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը կասեցնելու դատավարական որոշում։ Հետապնդման կասեցման որոշումը կայացվել է հսկող դատախազի կողմից՝ վարույթն իրականացնող քննիչի միջնորդությամբ»,- նշեց Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանը ՊԲ հրամանատար է եղել 44-օրյա պատերազմի ընթացքում և ազատվել է պաշտոնից՝ ծանր վիրավորում ստանալուց հետո։ Նրա նկատմամբ այժմ քրեական հետապնդում է իրականացվում մի քանի դրվագով, որոնցից մեկը վերաբերում է Լելե Թեփե բարձունքի օպերացիային։ Ըստ մեղադրանքի՝ Հարությունյանի գործողությունների հետևանքով են հոկտեմբերի 7-ին՝ հակահարձակման ժամանակ, հայկական ստորաբաժանումները մարդկային մեծաքանակ ուժի ու զինտեխնիկայի կորուստ կրել, պահեստային ստորաբաժանումները դարձել են ոչ մարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ:

Մյուս դրվագը վերաբերում է «Ցորի» զորամասի զինծառայողներին՝ Ֆիզուլիի կամ Վարանդայի շրջանի Ջուվառլու կոչվող բնակավայրի մոտակայքում հոկտեմբերի 12-ի իրադարձություններին։ Ըստ ՔԿ-ի՝ այնտեղ նկատվել է 100-ից ավելի զինծառայողներից բաղկացած խմբի տեղաշարժ դեպի կրակային դիրքի ուղղությամբ, որոնց մեջ նկատվել են նաև Հայաստանի ԶՈՒ համազգեստ կրող անձինք: Կասկածելով, որ մոտեցողները հակառակորդի դիվերսիոն խումբ են, ռադիոկապով զեկուցել են այդ մասին։ Ըստ մեղադրանքի, Հարությունյանը, առանց համակողմանի ուսումնասիրության նշել է, որ տվյալ խմբավորումը յուրային է, ինչը փոխանցվել է դիվիզիոնի անձնակազմին: Դիվիզիոնի հրամանատարը կասկածանքով է վերաբերվել ստացված տեղեկությանը մի քանի անգամ ևս խնդրել է ճշգրտել, սակայն նույն պատաsխանն է ստացել։ Արդյունքում 2-րդ մարտկոցի անձնակազմը մարտ վարելով և կրելով 3 վիրավոր, հասցրել է դուրս գալ կրակային դիրքից՝ այնտեղ թողնելով հրանոթները և այլ նյութական միջոցները, մինչդեռ 1-ին մարտկոցը հայտնվել է անմիջապես հակառակորդի թիրախում, զոհվել են մարտկոցի անձնակազմի 20 զինծառայողներ, վիրավորվել` 7 -ը, մինչև հիմա անհայտ է փոխգնդապետի գտնվելու վայրը։ Ջուվառլու կոչվող բնակավայրի մոտակայքում N զորամասը անցել է հակառակորդի հսկողության տակ` այնտեղ պահվող ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերով, հակառակորդը ստացել է տարածքային և ռազմավարական առավելություն տվյալ շրջանում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր