Հուլիսի 7-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հուլիսի 7-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       24 մլն տարեկան եկամուտ, 2 բնակարան. ինչ է հայտարարագրել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը. «Ժողովուրդ»    

17 հուն 2023 12:02

Բոլոր նրանց համար, ովքեր մտածում են ՌԴ-ին ռազմավարական պարտություն հասցնելու մասին․մինչև տարեվերջ մարտավարական միջուկային զենքն ամբողջությամբ կտեղափոխի Բելառուս

Ռուսաստանը միջուկային լիցքերի առաջին մասը տեղափոխել է Բելառուս, և մինչև տարեվերջ մարտավարական միջուկային զենքն ամբողջությամբ տեղափոխելու խնդիրը կկատարի։


Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:


«Ինչպես գիտեք, մենք բանակցություններ ենք վարել մեր Միութենական պետության, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ այն մասին, որ մենք այդ մարտավարական միջուկային զենքի մի մասը կտեղափոխենք Բելառուսի տարածք։ Դա տեղի ունեցավ: Առաջին միջուկային լիցքերը հասցվել են Բելառուսի տարածք։ Բայց միայն առաջինները: Սա առաջին մասն է: Բայց մինչև տարեվերջ մենք այդ աշխատանքը կկատարենք ամբողջությամբ», - ասել Է Պուտինը։


Նա նշել է, որ այդ որոշումը զսպման տարր է «բոլոր նրանց համար, ովքեր մտածում են Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու մասին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր