ՌԴ-ն նպատակահարմար չի համարում Ուկրաինայի հարցով բանակցություններին եվրոպական երկրների մասնակցությունը          Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կմնա տնային կալանքի տակ, բայց կկարողանա մասնակցել պատարագների       Իրանը հայտարարել է Իսրայելին զանգվածային հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան Ալի Լարիջանիի մահվան    

17 հուն 2023 14:36

Փաշինյանի գործունեության «շնորհիվ» Արցախի մահվան դատավճիռը կայացված է և դուք բանտում պարզապես սպասում եք դրա իրագործմանը

Փաշինյանի գործունեության «շնորհիվ» Արցախի մահվան դատավճիռը կայացված է և դուք բանտում պարզապես սպասում եք դրա իրագործմանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱՀ արգործնախարար Սերգեյ Ղազարյանի հարցազրույցի ընթացքում հնչեցված մտքերին:


«Հայաստանի եւ Արցախի միջեւ միջգերատեսչական համագործակցություն կա, բայց դա չի նշանակում, որ մենք բոլոր հարցերի շուրջ ունենք նույն տեսակետները։ «Ինչպես ասացի, համագործակցություն կա, բայց կան նաեւ հարցեր, որոնց վերաբերյալ մեր կարծիքները տարբերվում են»։ Սա ասում է Արցախի ԱԳՆ Սերգեյ Ղազարյանը։ Հետաքրքիր կլիներ նրան հարցնել, իսկ որ հարցերում է, որ ձեր տեսակետը համընկնում է ՀՀ իշխանությունների հետ։ Փաշինյանի գործունեության «շնորհիվ» Արցախի մահվան դատավճիռը կայացված է և դուք բանտում պարզապես սպասում եք դրա իրագործմանը։ Այդքանից հետո այսքան դելիկատ մեկնաբանությու՞ն»,- գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր