Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը          Տեսանյութ.Կիրանցում բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել       Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում    

19 հուն 2023 18:19

Թշնամու կուտակումներ կան Նախիջանի սահմանում,լցվել են Բերձորի՝ դեպի Իշխանասար, դեպի Ծղուկ, դեպի Գորայք (Բազարչայ), դեպի Ջերմուկ

Լուրն այն է, որ եթե սրանք խփեն՝ մենք էլ պատասխանենք։ «Հրապարակի» հետ զրույցում ասաց նկարիչ, «Սիսական» ջոկատի մարտիկ Աշոտ Ավագյանը՝ անդրադառնալով երեկոյան տարածված լուրերին, որ սահմանի ողջ երկայնքով ՀՀ Զինված Ուժերը բերվել են համար մեկ պատրաստվածության աստիճանի։


«Համար մեկ դեռ երեկ ցերեկ էին տվել։ Լարվածությունը կա ու հայտնի չէ, թե ինչքան կտևի։ Ժամանակն է համակերպվել այս երևույթի հետ, պետք է հասկանանք, որ արևի տակ գոյատևելը հարատև կռիվն է, կռիվ-պայքարը պետք է այլևս կենսակերպ դառնա մեզ համար։ Նախկինում լկստվել էինք հաղթանակից»,-ասաց Ավագյանը։


Հետաքրքրվեցին, արդյոք եվրոպացի դիտորդները երեկ Սիսիան այցելել են, ասաց, որ նման տեղեկություններ չունի։ 


«Հատուկ լուր չկա այդ մասին, որ հատուկ եկել են, ինչ-որ ակցիա են արել՝ նման բան չկա։ Որ գնում են ինչ-որ գյուղեր՝ հայտնի է, բայց երեկ այցելել են՝ լուր չունեմ։ Ենթադրենք եկել են, ի՞նչ է փոխում»,-ասաց արվեստագետը։


Մեր հարցին, թե հատկապես որ կողմերում է լարվածությունն առկա, «Սիսիական» ջոկատի մարտիկը  նշեց, որ Բերձորի և Քարվաճառի ուղղությամբ է լարվածությունը և Նախիջևանի կողմից։


«Քարտեզը որ նայեք կտեսնեք, որ և Նախիջանի սահմանում  կոտակումներ կան՝ լցվել են, և Բերձորի՝ դեպի Իշխանասար, դեպի Ծղուկ, դեպի Գորայք (Բազարչայ), դեպի Ջերմուկ, այդ հատվածներում կուտակումներ ունի թշնամին»,- շեշտեց վերջինս։


Ինչ վերաբերվում է մարդկանց տրամադրվածությանը, Աշոտ Ավագյանն ասում է․» Մարդիկ էշացած են, իսկ զինվորները, սպայական կազմը դուխով են»։


Նկարիչ, ազատամարտիկը մտահոգություն է հայտնում, որ մարդկանց մի մեծ հատված չի հասկանւոմ, թե իրականում ինչ է կատարվում, կարծես քարոզչության տակ հիպնոսացած վիճակում լինեն, հա անտարբերների մի մեծ զանգված, բայց կա մի հատված, որը «դուխով» է, ու որը չի տեղավորվում լայնորեն տարածվող կոտրվածի ու վախեցածի թեզի մեջ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր