Երբ հրապարակվեն տվյալները, թե կիևյան ռեժիմն ինչ է արել երեխաների հետ, մասշտաբները կգերազանցեն էփշթեյնինը          Վանիկ Օհանյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ       Խոշոր հրդեհ՝ Կատովսկի փողոցի տներից մեկում, առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի հարյուր մետրից    

19 հուն 2023 13:50

Ադրբեջանցի պատգամավորը չի կարողանում թաքցնել հիացմունքը՝ ֆուտբոլի մեր հավաքականի նկատմամբ». Տ. Հայրապետյան

Ադրբեջանի հարցերով փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրառում է կատարել իր էջում. «Ադրբեջան-Խորվաթիա ֆուտբոլային խաղից հետո ադրբեջանցի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան իր մեկնաբանությունում նշում է, որ իրենց երկրի հավաքականը «անհոգի, կամազուրկ և հույսը պատահականությունների վրա դրած» է խաղում: «Խաղացողների մեծ մասը ադրբեջացիներ են և շատ լավ կլիներ, որ նրանք հասկանային, որ Ադրբեջանի օգտին են խաղում... Օգտակար կլիներ, որ նստեիք ու բոլորով միասին դիտեիք Հայաստանի հավաքականի խաղը:
 
Դա կարևոր է, որպեսզի տեսնեք, թե որքան պատասխանատվությամբ ու համառությամբ են նրանք խաղում Հայաստանի օգտին...»,-գրել է Մուստաֆան:

Սա ևս մեկ անգամ փաստում է, որ անկախ ոլորտից, եթե դու պատրաստված ես, պատասխանատու և համառ, քո հակառակորդները միայն նախանձելու են քեզ ու հարգելու քո տեսակը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր