Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը          Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում       Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի    

22 հուն 2023 17:14

Սաուդյան Արաբիայի ակումբները հետաքրքրված են Մխիթարյանով

Իտալական Calciomercato-ի համաձայն, Հենրիխ Մխիթարյանը գրավել է Սաուդյան Արաբիայի ակումբների ուշադրությունը, որոնք մտադիր են հնարավորինս շատ փորձառու խաղացողներ հրավիրել իրենց առաջնություն, գրում է Armsport.am-ը։


Թե կոնկրետ որ ակումբն է հետաքրքրված Մխիթարյանի ծառայություններով, չի նշվում։ Մխիթարյանի տրանսֆերային արժեքն ըստ Transfermarkt-ի գնահատվում է 6 մլն եվրո։


Բացի Մխիթարյանից, սաուդյան ակումբները հետաքրքրված են նաև «Ինտերի» ևս մեկ ֆուտբոլիստի՝ Մարսելո Բրոզովիչի ծառայություններով։


34-ամյա հայ փլեյմեյքերը դեռ մեկ տարի ունի «Ինտերի» հետ պայմանագրի ավարտին․ 2022/23 մրցաշրջանում նա օգնեց միլանյան ակումբին դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, ինչպես նաև նվաճել է Իտալիայի Սուպերգավաթը։ Նշվում է, որ Ինձագին հույս ունի, որ կարող է պահել հայ ֆուտբոլիստին իր թիմում:


Մխիթարյանից բացի, աղբյուրի տեղեկություններով, արաբական ակումբները հետաքրքրված են նաև Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերի ծառայություններով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր