«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

17 մայիս 2023 18:29

Մխիթարյանը կարող է դառնալ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով հաղթել է ՉԼ-ն, Եվրոպա Լիգան ու Կոնֆերենցիաների լիգան

armsport.am- հաղորդմամբ՝ չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը» 1-0 հաշվով հաղթեց «Միլանին»։ Երկխաղյա դիմակայությունում հաղթելով 3-0 հաշվով՝ «Ինտերը» դուրս եկավ եզրափակիչ։

Հենրիխ Մխիթարյանն առաջին հայ (Հայաստանը ներկայացնող) ֆուտբոլիստն է, ով կխաղա Չեմպիոնների լիգայի եզրափակչում:

Բացի այդ, նա կարող է դառնալ պատմության մեջ ԱՌԱՋԻՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ, ով հաղթել է ՉԼ-ն, Եվրոպա Լիգան ու Կոնֆերենցիաների լիգան:

2017 թվականի մայիսին՝ Եվրոպա Լիգայի եզրափակչում նա գրավեց Ամստերդամի «Այաքսի» դարպասը և հաղթանակ պարգևեց մանկունյանցիներին։ Հենրիխ Մխիթարյանն այդ տարի դարձավ ԵԼ-ում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ամենաշատ գոլեր խփած խաղացողը՝ 6 գոլ։

Իսկ 2022 թվականին, արդեն «Ռոմայի» կազմում, Մխիթարյանը դարձավ Կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղարկության հաղթողը։

«Ինտերը» Չեմպիոնների լիգայի եզրափակչում կխաղա 6-րդ անգամ իր պատմության մեջ (3 անգամ հաղթել է):
***
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ։ 

«Հենոն կարող է դառնալ առաջին հայ ֆուտբոլիստը, ով կմասնակցի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի ամենակարևոր հանդիպմանը»,-ասվում է ՀՖՖ-ի հայտարարության մեջ։

Նշենք, որ  ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը տևական ժամանակ է ներգրավված չէ ՀՀ հավաքականում։ Հավաքականի նոր մարզիչը փորձել է կապի դուրս գալ Մխիթարյանի հետ՝ կրկին հավաքական վերադառնալու խնդրանքով, սակայն Միխթարյանը, որի հարաբերությունները ՀՖՖ-ի հետ սրված են, քաղաքավարի հրաժարվել է Հայաստանի հավաքականի ուկրաինացի մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հետ զրուցել ու քննարկել այդ հարցը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր