Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ մայիսի 1-ի համար          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 1-ի համար       Երևանում ՏԻՄ վերջին ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից. «Ժողովուրդ»    

28 հուն 2023 14:34

Բայդենի որդուն հեռացրել են էքսկլյուզիվ սեքս-ակումբից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի սկանդալային որդուն՝ Հանթերին, հեռացրել են SNCTM էքսկլյուզիվ սեքս-ակումբից՝ «կանանց հետույքից բռնելու համար»:

Դեյմոն Լոուները՝ այսպես կոչված՝ «աշխարհի ամենաէքսկլյուզիվ սեքս-ակումբի» SNCTM-ի հիմնադիրը, պատմել է, որ Հանթեր Բայդենին հեռացրել է ակումբից առաջին այցելությունից հետո՝ «կանանց հետույքից բռնելու» և իրեն «հղփացած երեխայի» նման պահելու համար»: Այս մասին գրում է The New York Post-ը։

Լոուները նաև ասել է, որ Բայդենը 10 հազար դոլար է վճարել SNCTM-ի իր անդամակցության համար՝ «վճարումը կատարելով հանելուկային կնոջ միջոցով 2018 թվականին»:

Ըստ Լոուների՝ 2018 թվականին մի կին դիմել է բարձրակարգ սեքս-ակումբի անդամ դառնալու համար: Նա ասել է, որ իրեն մի գեղեցիկ տղամարդ է ուղեկցելու։ Երբ Լոուները լրացուցիչ տեղեկություններ է խնդրել, կինը ասել է, որ նրա «անունը Հանթեր է, և որ նա հայտնի քաղաքական ընտանիքի անդամ է»:

Լոուների խոսքով՝ նրա առաջին և միակ այցի ժամանակ Բայդենը մի կնոջ ուղեկցությամբ ժամանել է ակումբ «ագելված նյութերի ազդեցության տակ»՝ հավելելով, որ նախագահի որդին կոպիտ է վարվել անդամների հետ՝ «բռնելով կանանց հետույքից» և կատարել այլ գործողություններ, որոնք զայրույթ են առաջացրել։

Դրա հետևանքով Լոուները պահանջել է, որ նա հեռանա ակումբից, քանի որ «SNCTM կանոնն է՝ «միշտ հարցրու նախքան դիպչելը»: «Երբ Հանթերին ասացի, որ նա պետք է հեռանա, նա իրեն հղփացած երեխայի պես պահեց, բայց հեռացավ»,- նշել է նա:

Հանթեր Բայդենը 2013 թվականին SNCTM-ի բացումից հետո սև ցուցակում հայտնված հինգ մարդկանցից մեկն է:
medianews.site

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր