Գիշերը Մոսկվայի փողոցներում ռազմական տեխնիկայի շարժ է նկատվել          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մեր մոլորակը, ինչ վախճան է սպասվում մեր մոլորակին       Ադրբեջանը պատրաստ է գա՞զ տրամադրել Հայաստանին.Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»    

28 հուն 2023 16:55

Ինչո՞ւ է Հայաստանը շտապում զիջել գլխավոր խաղաքարտը...Հայաստանն ունի սահմաններ, մեր որոշելով չէ՝ կունենա, թե՝ ոչ

Մենք կարծում ենք, որ Ադրբեջանը պիտի հայտարարի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին: Այս մասին Ազատության եթերում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:


«Երբ Շառլ Միշելը հայտարարեց, որ Ադրբեջանը եւ Հայաստանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, դրանից հետո ադրբեջանական կողմից որեւէ անհամաձայնություն կամ հերքում չի հնչել: Կա նաեւ վատ մասը, որ Ադրբեջանը ինքնին չի հայտարարել դրա մասին, ինչը խնդիր է: Մենք կարծում ենք, որ Ադրբեջանը պիտի հայտարարի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին»,- նշել է Ռուբինյանը:


Հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը շտապում զիջել գլխավոր խաղաքարտը, Ադրբեջանի կազմում Արցախը ճանաչելով, եթե դրա դիմաց առայժմ ոչինչ չի ստացել, Ռուբինյանը պատասխանել է. «Նախ Հայաստանն ինչ արել է, արել է 1991-ին: Հետեւաբար ի՞նչ շտապել կամ չշտապելու մասին է խոսքը: Արտերկրյա քննադատներն ասում են, որ 2022-ին Պրահայում Հայաստանն ու Ադրբեջանը ինչ-որ նոր բան արեցին, բայց 2022-ին Պրահայում Հայաստանն ու Ադրբեջանը ընդամենը վերահաստատեցին, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականթյունը՝ համաձայն 1991 թվականին վավերացված հռչակագրի եւ արձանագրությունների հիման վրա:


Ընդհանրապես արդեն երկար ժամանակ է մեր ներքաղաքական դաշտում կամ առնվազն խորհրդարանում փիլիսոփայական բանավեճ է. հարցը հետեւյալն է՝ Հայաստանը պիտի ունենա՞ սահմաններ, թե՞ ոչ: Օրինակ՝ ես մեկ-մեկ տպավորություն ունեմ, որ մեր ընդդիմադիր գործընկերները դիրքորոշում ունեն, որ Հայաստանը սահմաններ պիտի չունենա, բնականաբար, այն մտքով, որ երեւի հնարավոր լինի այդ սահմանն ընդարձակել անվերջ: Բայց նրանք չեն հասկանում, որ այդ սահմանները ոչ միայն կարող են ընդարձակվել, այլեւ հակառակ ուղղությամբ ընդարձակվել: Մեր դիրքորոշմամբ՝ Հայաստանն ունի սահմաններ, մեր որոշելով չէ՝ կունենա, թե՝ ոչ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր