Ռուս աղջկան արգելում են իր հացը վաստակել բարում, քանի որ 1-2տարում հայերեն չի սովորել

Կինը, որ նկարահանել է այս տեսանյութը, որպես աններելի հանցանքի ապացույց առ այն՝ թե ինչպես է Հայաստանում ոտնահարվում պետական լեզուն, ինչպես է ռուս աղջիկը արհամարհում մեր օրենքները, ահա այս կինը տեսանյութը տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում, որտեղ եւ ինքը եւ իր ընկերները ոսկեղենիկ ռուսերենով կսկծալի մեկնաբանություններ են թողնում։
Ոսկեղենիկ ռուսերենով իրենց ցասումն են արտահայտում Հայոց լեզուն ոտնահարելու կապակցությամբ։ Ըստ նրանց՝ ռուս աղջկան պետք է արգելել իր հացը վաստակել Երեւանյան բարում, քանի որ մեկ-երկու տարում հայերեն չի սովորել, բայց իրենց՝ ապուպապով հայ, հայ ծնված եւ մեծացած հայուհիներին եւ հայորդիներին թույլատրելի է ՀՀ պետական լեզուն ոսկեղենիկ ռուսերենով պաշտպանել ռուսներից ու բոլորից։
Ամենայն հարգանքով, բայց պետք է ասեմ, որ տեսանյութի հեղինակի հետ առիթ եմ ունեցել Երեւանում մասնակցելու Հայաստանում հիմնադրված եւ Հայաստանում գործող բարեգործական հիմնադրամի նիստերի, որոնց ենթացքում նրա հիմնական լեզուն ռուսերենն էր։
Բոլորս խոսում էինք հայերեն, իսկ ինքը, եթե նույնիսկ նախադասութունը սկսում էր հայերեն, ապա չէր կարողանում ավարտել եւ անցնում էր ռուսերենի՝ ամբողջական միտքը հոդաբաշխ արտահայտելու համար։ Բայց իհարկե՝ մեր երկիրը որպես ապրելու ամենալավ տեղ ընտրած բարեկամ ժողովրդին պետք է «նեղել»։ Դա շատ կարեւոր, շատ հայրենասիրական քայլ է»։