Անկայուն Ռուսաստանը նույնպես հղի է վտանգներով, թուլացած Պուտինն ավելի վտանգավոր է. Բորել
«Վագներ»-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինի ապստամբության փորձը թուլացրեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն «թուլացած Պուտինը մեծ վտանգ է»։ Այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Ելույթ ունենալով Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովում՝ Բորելը նշել է, որ «անկայուն Ռուսաստանը նույնպես հղի է վտանգներով»։ «Թուլացած Պուտինը մեծ վտանգ է»,- ընդգծել է նա։
ԵՄ որոշ այլ առաջնորդներ ընդգծել են Բելառուսում իրավիճակին ուշադիր հետևելու անհրաժեշտությունը. այնտեղ է ժամանել Եվգենի Պրիգոժինը:
ԵՄ առաջնորդները հինգշաբթի քննարկում են Ռուսաստանում ապստամբության փորձը և այն դերը, որը ԵՄ-ն կարող է խաղալ Արևմուտքի երկարաժամկետ ջանքերում՝ ուժեղացնելու համար Ուկրաինայի անվտանգությունը: