Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

15 հուլ 2023 11:53

Ռուսաստանին փոխարինել Թուրքիայով, ինչն արհավիրք կլինի հայերիս համար. ոչնչացնում են Սփյուռքի ներուժը

Այն, ինչ Թուրքիան ու Ադրբեջանն անում են Արցախում, 1915 թ.-ի շարունակությունն է՝ վարում են հայերին իրենց պատմական հայրենիքից բնաջնջելու քաղաքականություն: Alpha News-ի եթերում նման կարծիք հայտնեց Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:


«Սովետական ժամանակահատվածում սառեց այդ քաղաքականությունը, իսկ 2020 թ.-ից հետո ինչ տեսնում ենք՝ Ցեղասպանության շարունակությունն է: Մեր գործունեության առաջնային խնդիրը հենց դա է՝ բացատրել, որ սա Ցեղասպանության շարունակությունն է եւ նվազագույնի հասցնել ադրբեջանաթուրքական քաղաքականության վնասները: Երկրորդը՝ փորձում ենք առավելությունների հասնել, հաջողել բոլոր հնարավոր ուղղություններով, որտեղ կարող ենք՝ լավ գիտակցելով, որ այդ իրավիճակը հայությանն ուղղված վերջին մարտահրավերը չէ: Մեր երեխաները, թոռները առերեսվելու են նոր մարտահրավերների եւ մենք պետք է փորձենք ամրանալ: Մենք պետք է կարողանանք ապահովել ապագայի նկատմամբ մեր իրավունքները եւ ունենանք տարբերակներ, որոնք գուցե անհնար են թվում այսօր, բայց հնարավոր կարող են դառնալ վաղը՝ հաջորդ սերունդների օրոք: Կան բաներ, որոնցից չենք կարող հրաժարվել, քանզի դա կնշանակի՝ հանձնվել հավերժ»,- ասել է Արամ Համբարյանը:


Ամերիկայի հայ դատի գրասենյակը Միացյալ Նահանագների կառավարությանը երեք պահանջ ունի՝ դադարեցնել Միացյալ Նահանգների ռազմական աջակցությունը Ադրբեջանին, վերականգնել Արցախին՝ Միացյալ Նահանգների օգնությունն ու Ադրբեջանին պատասխանատվության կանչել՝ պատերազմական հանցագործությունների համար:


«Մենք տեսանք, թե ինչպես նրանք վարվեցին հայ ռազմագերիների հետ, ինչպես խոշտանգեցին, սպանեցին, ինչպես օգտագործեցին արգելված զինատեսակներ՝ կասետային ռումբեր, ինչպես պատերազմում ներգրավեցին վարձկաններին: Նաեւ պետք է ցույց տալ, որ թուրքական անօդաչուների մեջ օգտագործվում էին ամերիկյան արտադրության մասեր»,- ասաց Արամ Համբարյանը:


Նա կարծում է, որ Հայաստանի իշխանությունը ոչնչացնում է Սփյուռքի ներուժը: Նրանց դիրքորոշումները միասնական չեն, ինչն ըստ Համբարյանի՝ բարդացնում է գրասենյակի աշխատանքները:


«Ինչ ուզում եք, կարող եք ասել Հայաստանի նախկին նախագահների մասին, բայց անհերքելի է, որ նրանց օրոք համայն հայությունը շարժվում էր մեկ ուղղությամբ՝ հայրենիքի, այդ թվում՝ Արցախի անվտանգության եւ ապահովության ճանապարհով: 5 տարի առաջ մտքովս չէր անցնի, որ այսօր Փաշինյանի դիրքորոշումն ավելի շատ կհարի Ալիեւի դիրքորոշմանը, քան աշխարհասփյուռ հայության դիրքորոշմանը: Մենք 100 %-ով Արցախի կողքին ենք, մեր դիրքորոշումը երբեք չի փոխվի, բայց մեր դիրքերը թույլ են, երբ չկա միասնական դիրքորոշում, իսկ զուգահեռաբար, մեր հակառակորդներն ավելի ճկուն ու հզոր ռեսուրսներ ունեն, ինչի դեպքում մեր գործը դժվարանում է: Օրինակ՝ մենք բարձրաձայնում ենք ռազմագերիների հարցը, իսկ պաշտոնական Երեւանն այդ մասին լռում է: Այս իրավիճակում, երբ մենք նրանց հետ հույսեր ենք կապում, սկսում են խաղեր տալ, քանի որ հասկանում են՝ մենք հարցի շուրջ միասնական մոտեցում չունենք»,-շեշտել է նա:


Համբարյանի խոսքով, Սփյուռքի դիրքորոշումն այն է, որ արցախահայությունն Ադրբեջանի կազմում ենթարկվելու է էթնիկ զտման, ինչը մահապատիժ է, իսկ պաշտոնական Երեւանի դիրքորոշումն այսօր այն է, որ Արցախը համարվում է Ադրբեջանի մաս:


«Սա հիմար ու անզգույշ քայլ է, հուսով եմ, որ այն կփոխվի: Բայց, կոնկրետ հիմա, մեր աշխատանքը բարդանում է, օրինակ՝ երբ լսում եք, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը հայտարարում է, որ հայերն ու ադրբեջանցիները շատ մոտ են խաղաղությանը, տողատակերում մենք հասկանում ենք, որ Ադրբեջանը մոտ է ամբողջությամբ ստանալ այն ամենը, ինչին ձգտում է, այն է՝ Արցախի ամբողջական վերահսկողություն: Բլինքենը դա ասում է՝ շատ լավ հասկանալով, թե որոնք են Ադրբեջանի իրական նկրտումները եւ այդ ամենի նպատակը շատ պարզ է՝ տարածաշրջանում Ռուսաստանին փոխարինել Թուրքիայով, ինչն արհավիրք կլինի»,- ասաց Համբարեանը:


Նրա խոսքով՝ հիմարություն է կարծել, թե Միացյալ Նահանգները կամ ՆԱՏՕ-ն կարող են ապահովել հայության անվտանգությունն ընդդեմ Թուրքիայի:


«Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է եւ շանսերը, թե ԱՄՆ-ն կկանգնի իր դաշնակից Թուրքիայի եւ անմեղ հայերի միջեւ՝ զրոյական է»,- շեշտեց նա:


Անդրադառնալով այսօր Ստեփանակերտում մեկնարկած համաժողովրդական անժամկետ շարժմանը, Արամ Համբարյանն ասաց, որ կանգնած են արցախցիների կողքին եւ ամեն ինչ կանեն, որ Միացյալ Նահանգների կառավարությունն ընտրի ճիշտ կողմը՝ աջակցի արցախցիներին եւ պատասխանատվության կանչի ալիեւյան ռեժիմին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր