Եթե չկարողանանք կանգնեցնել 300,000 ադրբեջանցիների մուտքը ՀՀ, կստացվի՝ մեր բոլոր տնտեսական ծրագրերն անիրագործելի են          Նիկոլ Փաշինյանը որոշել է խզել հարաբերություւները Ռուսաստանի հետ, և դա պետք է ուղիղ ընդունել       Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն    

21 հուլ 2023 14:32

Հայաստան թռնող ռուսական ինքնաթիռը շտապ փոխել է ուղղությունը և վայրէջք կատարել այլ վայրում

Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը, որն ուղևորվում էր Հայաստան, շտապ փոխել է ուղղությունը և վայրէջք կատարել մեկ այլ վայրում։ Այս մասին գրել է Lenta.ru-ն՝ Авиаторщина թելեգրամյան ալիքին հղումով։

Միջադեպը տեղի է ունեցել Միներալնիե Վոդի-Երևան ուղևորատար ինքնաթիռի հետ։ Նշվում է, որ օդ բարձրանալուց հետո ձախ շարժիչի ծածկն ընկել է օդանավակայանի տարածքում:

«Օդանավի հրամանատարը որոշել է վերադառնալ մեկնման օդանավակայան, որտեղ մի քանի րոպե անց անվտանգ վայրէջք է կատարել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր