Սաակաշվիլին էլ իր վшխճանը գտավ վրաց եկեղեցու դեմ պայքար սկսելով          Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրшկ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ       Գառնիկ Դանիելյանի ավտոմեքենայի ապակին կոտրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ    

25 հուլ 2023 11:09

Տեսանյութ.Քրեական հեղինակությունները մարդ են առևանգել

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տեղեկությունը սկսեցին իրացնել հուլիսի 3-ից: Ըստ տեղեկության` Հայաստանի քաղաքացի մի տղամարդու այս տարեսկզբին բիզնես առաջարկ էր արել Ռուսաստանի Դաշնությունում բնակվող նրա ծանոթը: Յուրաքանչյուրը պետք է ներդներ ընդամենը 1 600 դոլար, սակայն ՀՀ քաղաքացին ինչ-ինչ պատճառներով չէր կարողացել կատարել իր բաժին ներդրումը: Կարճ ժամանակ անց ՌԴ քաղաքացին չկայացած գործընկերոջը հայտնել էր, որ բիզնեսը սկսել է ուրիշի հետ, իսկ ուշացման պատճառով ծախսել է 50 հազար դոլար, և այդ գումարը պետք է ստանա իրենից: Այս բարդ մաթեմատիկայից հետո նա հայտնում էր, որ գումարը կստանա հանցավոր հեղինակությունների միջոցով:




Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։


Նման դեպքերում քրեական ենթամշակույթ կրողների բոլորովին էլ ոչ բարեգործական նպատակներով այցը սովորաբար չի ուշանում: Այդպես եղավ և այս անգամ: Որպես գումարը ստացող ներկայացավ մի հրազդանցու գլխավորած 5-6 հոգանոց պատվիրակությունը: Վերցրին ՀՀ քաղաքացու մեքենան, այն վերադարձնելու դիմաց պահանջեցին ու ստացան 1,5 միլիոն դրամ: Սրանով, սակայն, մաթեմատիկական խնդիրը դեռ լուծված չէր: Մայիս ամսին գործին միջամտում է նաև ՌԴ քաղաքացու հայրը, որը վերոհիշյալ հրազդանցի հեղինակության հետ հանդիպում է ՀՀ քաղաքացուն: Նրան նստեցնում են մեքենան ու, կամքին հակառակ, տեղափոխում մայրաքաղաքի Խանջյան փողոցում գտնվող չգործող սրճարան: Այստեղ նրան ազատությունից զրկելով՝ ծեծում են ու պահանջում 50 հազար դոլարը: Նա ստիպված համաձայնում է, իսկ հաջորդ օրը նույն` գողական մաթեմատիկայի տրամաբանությամբ նրան հայտնում են, որ պարտքն արդեն ոչ թե 50, այլ 250 հազար դոլար է, որի դիմաց կարող է իրենց զիջել բնակարանը:


Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների տրամաբանական ավարտը հուլիսի 20-ին էր: Նույն չգործող սրճարանում նրանք հայտնաբերում են հրազդանցի երկու տղամարդու, իսկ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում` ՌԴ քաղաքացու հորը: Երեքն էլ ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ ձերբակալվել են:


Նախաձեռնվել է քրեական վարույթ: Առաջադրվել է մեղադրանք՝ մարդուն առևանգելու, շորթման և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու հատկանիշներով:


Նշենք, որ վերջին մեղադրանքն առաջացնում է պատիժ՝ ընդհուպ մինչև երեք տարի ժամկետով ազատազրկում:






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր