Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

29 հուլ 2023 10:55

Խալերը մեծամասամբ անվտանգ են, սակայն դրանք քաղցկեղի առաջացման վտանգ կարող են պարունակել

Խալը մաշկի վրա բնածին կամ կյանքի ընթացքում ձեռքբերովի պիգմենտային գոյացություն է: Խալերը կարող են տարբեր լինել ձևով, չափսով և գույնով. բծի պես հարթ կամ ոլոռի պես ուռուցիկ, կետավոր կամ մեծ՝ բաց մարմնագույնից մինչև մուգ շագանակագույն: Արտաքին անբարենպաստ գործոնների ազդեցության տակ (ուլտրամանուշակագույն ճառագայթում, վնասվածք) խալից կարող է զարգանալ չարորակ նորագոյացություն՝ մելանոմա։

Խալերի քանակի զգալի աճը կապված է մարմնի էնդոկրին վերակառուցման հետ և տեղի է ունենում դեռահասության և հղիության ընթացքում: Նոր խալերի առաջացումը կարող է որոշակի դեպքերում  հրահրել մաշկային վարակների (գրգռվածություն, ցան և այլն)՝ առաջացնելով էպիդերմիսում բորբոքային փոփոխություններ։
Կարեւորն այն է, որ խալերը, մեծ ի մասամբ, վտանգավոր չեն մարդու առողջության համար:

Այդուհանդերձ, մաշկաբանները գոհ կլինեն, եթե ստորեւ բերված մի քանի տեղեկություններին ծանոթանաք:

1.Մաշկի քաղցկեղի տեսակներից մեկը՝ մելանոման, կարող է խալի մեջ կամ մերձակայքում զարգանալ:

2.Վաղ ախտորոշված մելանոման լիովին բուժման է ենթակա:

3.Մելանոմայի առաջին ախտանշանը սովորաբար խալի փոխակերպումը կամ նոր խալի առաջացնումն է:

4.Մաշկի վիճակը եւ մելանոմայի առկայությունը կարող եք ինքնուրույն ստուգել:

Ճիշտ է՝ խիստ հազվադեպ՝ մեկը միլիոնի հարաբերությամբ, բայց խալերը եւս կարող է քաղցկեղի վերածվել: Կոլումբիայի համալսարանի մասնագետների խորհրդով, ստորեւ մի քանի նախանշաններ ենք բերել, որոնց առկայությունը ինքներդ կարող եք ստուգել:

1.Խալի չափերի փոփոխություն,

2.Խալի մակերեսի անհարթություններ,

3.Սիմետրիայի բացակայություն,

4.Գույնի փոփոխություն:

Վերջերս իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ խալերը կանանց մոտ կարող են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկ պարունակել: Մասնավորապես, 15 եւ ավելի խալ ունեցող 74500 կանանց վերագրվող բժշկական տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ վեջիններս, ոչ մի խալ չունեցողների հետ համեմատությամբ, կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու 35 տոկոսով բարձր ռիսկի են ենթարկվում: Խոսքն այն մասին չէ, որ խալերի առկայության եւ հիվանդության միջեւ կոռելյացիա է գործում: Պարզապես խալեր ունեցող մարդկանց մոտ հորմոնների առավել բարձր մակարդակ է նկատվում, ինչը կարող է քաղցկեղի առաջացման հավելյալ ռիսկ խթանել:

Այդուհանդերձ, շտապենք մեկ անգամ եւս հիշեցնել, որ խալերը մեծ ի մասամբ անվտանգ են: Եթե վերը նկարագրված փոփոխություններից որեւէ մեկը առկա չեն ձեզ մոտ, հանգիստ կարող եք կյանքը վայելել: Հակառակ դեպքում բժշկին կամ մաշկաբանին տեսակցելը կարող է օգտակար լինեն: Վաղ ախտորոշման դեպքում խալը կարող է, առանց որեւէ բուժման, ամբողջությամբ հեռացվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր