ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

01 օգոս 2018 14:35

Խալերը չի կարել տրավմայի ենթարկել, պոկել. Խորհուրդներ՝ մասնագետից

Խալերը չի կարել տրավմայի ենթարկել, պոկել. Խորհուրդներ՝ մասնագետիցԽալերը հեռացնե՞լ, թե ոչ՝ սա լուրջ խնդիր է, որն արդեն երկար ժամանակ է իր պատասխանը չի գտնում: Տարիներ շարունակ մարդկանց մեծ մասը պնդում է՝ խալերին ձեռք տալ պետք չէ, մինչդեռ ժամանակակից բժշկությունը հակադրվում է՝ ասելով, որ դրանք պարտադիր պետք է հեռացվեն: Այս թեմայի շուրջ Life.panorama.am-ը զրուցել է պլաստիկ վիրաբույժ, ԵՊԲՀ-ի դասախոս Անի Այվազյանի հետ:
 «Գոյացությունները լինում են պիգմենտային եւ ոչ պիգմենտային: Պիգմենտային նորագոյացություններից են ժողովրդական խոսքով ասած՝ խալերը՝ նեւուսները: Ժողովրդի մեջ կա տարածված կարծիք, որ «խալերին ձեռք տալ չի կարելի»՝ սա միֆ է, խալերը ենթակա են հեռացման: Ասելով «խալերին ձեռք տալ չի կարելի»՝ նշանակում է, որ դրանք չի կարելի տրավմայի ենթարկել, պոկել, ձեռք տալ, վնասել, քորել, հատկապես ենթարկել արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը, որովհետեւ եթե նույնիսկ խալերը բարորակ են, միեւնույն է, նշյալ սադրիչ գործոնները, նաեւ՝ ժառանգական ֆակտորը, կարող են ազդել, որպեսզի խալերը դառնան չարորակ»,- նշեց մասնագետն ու շարունակեց.
 «Այն մարդիկ, ովքեր ունեն շատ խալեր, պետք է շատ ուշադիր լինեն, որպեսզի, օրինակ, արեւի ճառագայթների հետեւանքով տրավմաների չենթարկեն: Պարտադիր է ուշադրություն դարձնել, որ եթե խալերը չափերով մեծանում են, եթե խալի գույնը փոխվում է, մաշկի մակերեսից բարձրացել է եւ առհասարակ վնասվել է, ապա անպայման պետք է դիմել բիժշկ-մասնագետին»:
Միայն մասնագիտական ուսումնասիրությունից հետո՝ խալը հեռացնելուց եւ կիստոլոգիական ուսումնասիրությունից հետո հնարավոր է ասել՝ խալը բարորակ է, թե չարորակ:
«Ցանկացած խալ՝ լինի բարորակ, թե չարոչակ ենթակա է հեռացման, դա անում է պլաստիկ վիրաբույժը, եւ հեռացվում է առողջ հյուսվածնքների սահմանով: Եթե հատկապես չափով մեծ է խալը, ապա ռիսկային գործոնն ավելի շատ է. այսինքն՝ չկա խալ, չկա ռիսկի գործոն, հետեւաբար պրոֆիլակտիկ նույնիսկ կարելի է խալը հեռացնել», - ասաց մասնագետը:
Պատասխանելով հարցին, թե եթե խալը չարորակ է եւ հեռացվում է, արդյոք այն չի գրգռվում, մասնագետն ասաց, որ այդ դեպքում համապատասխան բուժում է նշանակավում: «Եթե նույնիսկ օրգանիզմում նախատրամադրվածություն կա, ապա խալի հեռացումը կանխում է հնարավոր վտանգը»,- ասաց նա:
 Մասնագետի խոսքով՝խալի գույնով հնարավոր չէ ասել, թե ինչ որակի է այն, պիգմենտների պարունակությունից է կախված խալի գույնը. «Գույնի փոփոխությունը կարող է ցուցանիշ համարվել. նշանակում է՝ ինչ-որ պրոցեսներ են տեղի ունենում: Բայց պետք է ասել, որ համեմատաբար ավելի վտանգավոր են ուռուցիկ խալերը»,- հավելեց բժիշկը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր