Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

29 հուլ 2023 12:10

Բաքուն շարունակում է աշխարհի առաջ թվարկել արդեն ձանձրացրած դատարկ մեղադրանքները Հայաստանի հասցեին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ի պատասխան Բաքվին կարգի հրավիրելու եւ հումանիտար բեռը Լաչինի միջանցքով բաց թողնելու միջազգային հանրության կոչի։ Հայտարարությունը հրապարակվել է ադրբեջանական ԶԼՄ-ներում։


Դրանում Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը փաստեր եւ հիմքեր չունենալու պատճառով թվարկում է արդեն ձանձրացրած դատարկ մեղադրանքները Հայաստանի հասցեին եւ Երեւանին է վերագրում բանակցային գործընթացը խափանելու սեփական ձգտումը։


Չկատարելով պարտավորությունները, այդ թվում 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում, Ադրբեջանը մարդկանց աչքերին «թոզ փչելու» համար Հայաստանին մեղադրում է «պարտավորությունները չկատարելու մեջ». «Հակառակ իր պարտավորությունների՝ Հայաստանը լրիվ չի հանել իր զինված ուժերն ադրբեջանական հողերից, հակառակը, իրականացրել է դրանց փոխատեղում Լաչինի ճանապարհի միջոցով, նրանց մատակարարել է զենք եւ զինամթերք, շարունակել է ֆինանսավորել իր զորքերին ադրբեջանական տարածքներում՝ ի հաշիվ Հայաստանի պետբյուջեի, զբաղվել է Ադրբեջանի բնական հարստությունների թալանով»։


Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի մասին ազդանշանները Բաքվում անվանել են «կեղծ», իսկ հիշատակումը լարված իրավիճակի մասին վերցվել է չակերտների մեջ։ «Ադրբեջանական կողմը առաջ է քաշել մի շարք առաջարկություններ, այդ թվում Աղդամ-Խանքենդի եւ այլընտրանքային այլ ճանապարհների օգտագործումը՝ Ղարաբաղի հայ բնակիչների կարիքների բավարարման համար։ Բայց հայկական կողմը դեմ է այդ առաջարկներին, որոնք աջակցվել են Եվրամիության եւ ԿԽՄԿ-ի կողմից, փակել է տարածքի հասանելիությունը՝ բետոնե պատնեշներ դնելով այլընտրանքային ճանապարհներին։ Սա մեկ անգամ եւս մատնանշում է այն, որ Հայաստանի հայտարարությունները հումանիտար իրավիճակի մասին քաղաքական շանտաժ են եւ մանիպուլյացիաներ։ Հայաստանի նպատակը երրորդ կողմերին տարածաշրջան ներգրավելն է, լարվածության աշխարհագրության ընդլայնումն ու խաղաղ գործընթացի խափանումը»,- հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։


«Բաժին է հասել» նաեւ երրորդ երկրներին. «Անթույլատրելի է, որ մի շարք երկրներ եւ կազմակերպություններ, աչք փակելով ադրբեջանական տարածքների օկուպացիայի վրա 30 տարվա ընթացքում, կանխակալ հայտարարություններ անեն Ադրբեջանի դեմ։ Այդ երկրները եւ միջազգային կազմակերպությունները վերջին երեք տարվա ընթացքում նաեւ անտեսել են հայկական զինված ուժերի առկայությունն Ադրբեջանի տարածքում։ Մենք պահանջում ենք երկրներից եւ միաջզգային կազմակերպություններից, որոնց խաբել են Հայաստանի մանիպուլյացիաները, եւ որոնք կողմնակալ հայտարարություններ են անում, հարգել Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, չմիջամտել մեր երկրի ներքին գործերին եւ վերջ դնել երկակի չափորոշիչների քաղաքականությանը»։


Այսպիսով, միջազգային հանրությունից պահանջելով «չմիջամտել ներքին գործերին»՝ Բաքվում բացահայտ ընդունում են մի ինչ-որ պատժիչ արշավանքի պատրաստությունը, միաժամանակ մոռանալով, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումը չի կարող համապատասխանել երկրի գործերին չմիջամտելու պահանջին, ինչպես հակառակը, եւ նման օրինակներ հայտնի են։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր