Օկnւպացված Արցախում ուղևորատար միկրոավտոբուս է վթարի ենթարկվել, տուժել է 20 մարդ          Գիտցած եղեք, որ ձեր այդ ոտնձգություններով՝ ենթակա պետք է լինեք Աստծո, Սուրբ Եկեղեցու և Ազգի նզովքին       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 9-ի համար    

08 օգոս 2023 15:29

Մինչեւ 18։00-ը եթե սնունդը չմտնի Արցախ, ճանապարհը չբացվի, մենք կբացենք այդ ճանապարհը.«Խաչակիրներ» ջոկատի հրամանատար

«Խաչակիրներ» ջոկատի անդամներին, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի մոտ՝ Լաչինի միջանցքի բացման պահանջով, Կառավարությունից ոչ պաշտոնատար անձ չի ընդունել։

«Պաշտոնյայի հետ չեմ խոսել, բայց նա կարող է մեր խոսքը հասցնել։ Մինչեւ 18։00-ը եթե սնունդը չմտնի Արցախ, ճանապարհը չբացվի, մենք կբացենք այդ ճանապարհը։ Հիմալ ոչ մեկի հետ չեմ էլ ուզում հանդիպել, եթե մինչեւ 18։00 սնունդ չմտավ Արցախ, մենք Արցախ։ Ոչինչ, մենք զենք կգտնենք, մենք ենք կռվողները, թույլ չենք տա իրենք սպիտակ վերնաշապիկով մեր պահածը տան»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր