Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

15 օգոս 2023 18:06

Արևմուտքի անպատասխանատու քայլերը, Ուկրաինային զենք մատակարարելով, մեծացնում են միջուկային գերտերությունների միջև անմիջական ռազմական բախման վտանգը

Արևմուտքը, Ուկրաինային զենք մատակարարելով, զգալիորեն մեծացնում են միջուկային գերտերությունների ռազմական բախման վտանգը։ Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Այսօր Ռուսաստանին զսպելու և ռուսական աշխարհը պառակտելու իրենց աշխարհաքաղաքական ծրագիրը փրկելու համար Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ն և Եվրամիությունն Ուկրաինային ավելի ու ավելի ժամանակակից զենք են մատակարարում, ավելի ու ավելի են բորբոքում հակամարտությունը և դրա հետ մեկտեղ հրահրում ամբողջ աշխարհում զենքի անվերահսկելի տարածում»,- ասել է Լավրովը Միջազգային անվտանգության թեմայով մոսկովյան համաժողովում իր ելույթի ժամանակ։

ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ Արևմուտքի այս արկածախնդիր, անպատասխանատու քայլերը զգալիորեն մեծացնում են միջուկային գերտերությունների միջև անմիջական ռազմական բախման վտանգը

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր