Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»          Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են       Արտակարգ դեպք Երևանում.դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա    

28 հուլ 2022 17:52

Արեւմուտքը եւ Չինաստանը կարող են սխալ հաշվարկել և պատճառ դառնալ միջուկային պատերազմ՝ գենետիկ զենքի, տիեզերական համակարգերի եւ լազերների սպառնալիքներովի

Արեւմուտքը եւ Չինաստանը կարող են սխալ հաշվարկել եւ ճանապարհ հարթել միջուկային պատերազմի համար, նախազգուշացրել է Մեծ Բրիտանիայի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական սըր Սթիվեն Լավգրոուվը, գրում է The Telegraph-ը:

Մեծ Բրիտանիան «ակնհայտորեն մտահոգված է» առ այն, որ Պեկինն ընդլայնում եւ արդիականացնում է իր միջուկային զինանոցը, ասել է նա: Նա նշել է, որ Չինաստանի կողմից սպառազինությունների վերահսկման համաձայնագրերի «անտեսումը» «վախեցնող հեռանկար է»։

Սըր Սթիվենը նախազգուշացրել է, որ աշխարհը կարող է այլեւս  չունենալ Սառը պատերազմի ժամանակների երաշխիքները, որոնք կանխեցին ԽՍՀՄ-ի հետ միջուկային պատերազմը, ինչը մեծացնում է Չինաստանի եւ Արեւմուտքի միջեւ «անվերահսկելի հակամարտության» հավանականությունը:

Նա ասել է, որ աշխարհը «տարածման վտանգավոր նոր դարաշրջան» է թեւակոխում՝ գենետիկ զենքի, տիեզերական համակարգերի եւ լազերների սպառնալիքներով: «Մենք պետք է ազնիվ լինենք. ռազմավարական կայունությունը վտանգի տակ է,- ասել է սըր Սթիվենը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում։- Մենք պետք է սկսենք մտածել անվտանգության նոր կարգի մասին».

Սըր Սթիվենը կարծում է, որ Չինաստանը կարող է աշխարհը բախման մեջ գցել ոչ միայն միջուկային, այլ հիբրիդային զենքի ստեղծման պատճառով:
«Սառը պատերազմի ժամանակ մենք օգուտ քաղեցինք մի շարք բանակցություններից եւ երկխոսություններից, որոնք բարելավեցին խորհրդային դոկտրինի եւ կարողությունների մեր ըմբռնումը, եւ հակառակը: Դա մեզ երկուսիս էլ վստահության ավելի բարձր մակարդակ տվեց առ այն, որ մենք սխալ հաշվարկներ չենք կատարի միջուկային պատերազմի ճանապարհին: Այսօր մենք ընդհանուր հիմքեր չունենք նրանց հետ, ովքեր կարող են մեզ ապագայում սպառնալ, հատկապես՝ Չինաստանի»։

Սըր Սթիվենը նշել է, որ այսօրվա աշխարհում «ռազմավարական ռիսկերի եւ էսկալացման ճանապարհների շատ ավելի լայն շրջանակ կա»: «Այս ամենը սրվում է Ռուսաստանի կողմից իր պայմանագրային պարտավորությունների կրկնակի խախտումներով, ինչպես նաեւ՝ այն տեմպերով ու մասշտաբներով, որոնցով Չինաստանն ընդլայնում է իր միջուկային եւ սովորական զինանոցները, ինչպես նաեւ՝ այն արհամարհանքով, որը նա ցուցաբերում է սպառազինությունների վերահսկման ցանկացած համաձայնագրին մասնակցության հարցում»,- հավելել է նա:

Սըր Սթիվենը մեջբերել է փորձագետների, ովքեր նախազգուշացրել են անկանխատեսելի ձախողումների մասին, որոնք ռազմավարական հակամարտության արագ սրման են հանգեցնում»:

«Ավելին, Սառը պատերազմի երկու մոնոլիտ դաշինքները՝ ԽՍՀՄ-ը եւ ՆԱՏՕ-ն, թեեւ՝ ոչ առանց անհանգստացնող հարվածների, կարողացան մի դոկտրինի ընդհանուր ըմբռնման հանգել, որն այսօր գոյություն չունի։ Դոկտրինը Մոսկվայում եւ Պեկինում անթափանց է, էլ չեմ խոսում Փհենյանի կամ Թեհրանի մասին: Այսպիսով, հարցն այն է, թե ինչպես ենք մենք վերականգնում ռազմավարական կայունությունը նոր դարաշրջանի համար՝ հավասարակշռություն գտնելով աննախադեպ բարդ պայմաններում՝ անվերահսկելի կոնֆլիկտի մեջ հայտնվելուց խուսափելու համար»:

Սըր Սթիվենը նախազգուշացրել է գոյություն ունեցող միջուկային պետությունների կողմից նոր միջուկային տեխնոլոգիաների մեջ ներդրումներ կատարելու եւ նոր «ռազմական» միջուկային համակարգերի զարգացման վտանգի մասին, որոնք նրանք ինտեգրում են իրենց ռազմական ռազմավարություններում եւ  քաղաքական հռետորաբանության մեջ՝ փորձելով «ստիպել նաեւ ուրիշներին»:

«Օրինակ, մենք հստակ մտահոգություններ ունենք Չինաստանի միջուկային արդիականացման ծրագրի հետ կապված, որը մեծացնում է իր զինանոցում միջուկային զենքի համակարգերի թե՛ քանակը, թե՛ տեսակները,- ասել է նա։- Միասին դա սարսափելի հեռանկար է»:

Նա կոչ է արել, որպեսզի հակառակորդների հետ հաղորդակցության ուղիները բաց մնան՝ մեջբերելով սըր Ուինսթոն Չերչիլի խոսքերը. «Ավելի լավ է քննարկել, քան պատերազմել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր