Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը          Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում       Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի    

24 օգոս 2023 10:32

ՌԴ Տվերի մարզում կործանված մասնավոր ինքնաթիռում Եվգենի Պրիգոժինի հետ եղել է նաև հայազգի Եվգենի Մակարյանը

ՌԴ Տվերի մարզում կործանված մասնավոր ինքնաթիռում Եվգենի Պրիգոժինի հետ եղել է նաև հայազգի Եվգենի Մակարյանը, որը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության վետերաններից էր։

«Մակար» մականվամբ հայտնի Մակարյանը նախկինում թաղային ոստիկանության աշխատակից էր։ Ըստ mk.ru-ի հրապարակած տվյալների՝ Մակարյանը պատերազմել է Սիրիայում և 2017 թվականին մասնակցել է անգամ ամերիկյան ավիացիայի հետ բախմանը։

Ավիավթարի հետևանքով զոհվել է նաև Վալերի Չեկալովը, ով Պրիգոժինի ամենամտերիմ մարդկանցից էր և արտերկրում նրա նախագծերի համակարգողը, ինչպես նաև «Վագներ»-ի համահիմնադիր, հրամանատար Դմիտրի Ուտկինը, ով Պրիգոժինի աջ ձեռքն էր։

Զոհերի թվում են նաև «Կեդր» մականվամբ հայտնի Սերգեյ Պրոպուստինը, ով «Վագներ»-ին էր միացել 2015 թվականին, «Տոտ» մականվամբ հայտնի Ալեքսանդր Տոտմինը և հրաձիգ Նիկոլայ Մատուսեևը (ըստ մեկ այլ վարկածի՝ Նիկոլայ Մատուսևիչ), ով նույնպես կռվել է Սիրիայում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ի երեկոյան ՌԴ Տվերի մարզում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիրը Եվգենի Պրիգոժինը և «Վագների» հրամանատար Դմիտրի Ուտկինը։

Ավիաաղետը տեղի է ունեցել Տվերի մարզի Բոլոգովսկի շրջանում՝ Կուժենկինո բնակավայրի մոտակայքում։ Ինքնաթիռը Մոսկվայից թռչում էր Սանկտ Պետերբուրգ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր