«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

25 օգոս 2023 19:10

Միջազգային հանրությանը նախազգուշացում. ԼՂ բնակչությանը «լուրջ մարմնական կամ հոգեկան վնաս կրելու» վտանգ է սպառնում

Առկա փաստերը բավարար հիմք են հանդիսանում միջազգային հանրությանը վաղաժամ նախազգուշացում տալու համար, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը «լուրջ մարմնական կամ հոգեկան վնաս կրելու» վտանգ է սպառնում` ինչպես որ սահմանված է «Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիայի 2-րդ հոդվածով։
 
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետությունների պատվիրակությունների և բազմակողմ հումանիտար համագործակցության շահագրգիռ կողմերի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանն այս մասին հայտարարել է գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով նախկին հատուկ խորհրդական, Վաշինգտոնի ամերիկյան համալսարանի մարդու իրավունքների պրոֆեսոր Խուան Մենդեսը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
 
«Վտանգված բնակչությանը պաշտպանելու նպատակով Արդարադատության միջազգային դատարանի կողմից սահմանված միջանկյալ միջոցն անտեսելը նույնքան մտահոգիչ, խիստ ընդգծված ազդանշան է, որքան դատական ​​հետաքննության հետ համագործակցելուց հրաժարվելը»,– նշել է պրոֆեսոր Մենդեսը՝ մատնանշելով, որ Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները չկատարելու Ադրբեջանի որոշումը բավարար հիմք է, որպեսզի գործարկվեն ՄԱԿ-ի վաղ ահազանգման և կանխարգելման կարողությունները:
 
ՄԱԿ-ում տեղի ունեցած քննարկմանը, որը նվիրված էր ԼՂ–ում հումանիտար իրավիճակին՝ վայրագության հանցագործությունների ռիսկերի և կանխարգելման մեխանիզմների համատեքստում, ՄԱԿ–ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն իր ելույթում ընդգծեց, որ ԼՂ–ում հումանիտար ճգնաժամի դիտավորյալ առաջացումը հանցագործություն է, որն արդեն տեղի է ունենում, այդ թվում՝ մի ամբողջ բնակչության սովամահության ենթարկելու միջոցով։
 
Դեսպան Մարգարյանը հիշեցրեց, որ օգոստոսի 16-ին Հայաստանի պահանջով գումարված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ընթացքում խորհրդի անդամ երկրների մեծամասնության կողմից վերահաստատվել էր Արդարադատության միջազգային դատարանի որոշումները կատարելու և Լեռնային Ղարաբաղում անարգել հումանիտար մուտք ապահովելու հրամայականը։
Զեկույցի ներկայացմանը հաջորդեց քննարկում, որի ընթացքում պրոֆեսոր Մենդեսը և դեսպան Մարգարյանն անդրադարձան պատվիրակությունների կողմից հնչեցված հարցերին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր