Անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Օդեսայում գտնվող ադրբեջանական SOCAR ընկերության օբյեկտներին          Մեր սպասումն ու ջերմ փափագն է, որ երկու արքեպիսկոպոսների դատավարությունները իրականացվեն բաց և թափանցիկ       Ղրիմի վերադարձը և Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի լինի, որոշ բաներ երբեք չեն փոխվում    

27 օգոս 2023 16:19

Տեսանյութ.Տիգրան Ավինյանը խոստացավ իրականացնել քաղաքացու խնդրանքը՝ «Լսում և հնազանդվում ենք, մայրիկ ջան»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում ընտրողների հետ հանդիպումները շարունակում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
Բնակիչները ամենատարբեր հարցեր են բարձրացնում իրենց հետ հանդիպման եկած Տ. Ավինյանին:

Վարչական շրջանի բնակիչներից մեկը ասաց, որ իրենց բակում խաղահրապարակը սարքելուց հետո, նոր ճոճանակ և սղարան է պետք, քանի որ երեխաները ոչ մի բան չունեն խաղալու։

Տիգրան Ավինյանը խոստացավ իրականացնել քաղաքացու խնդրանքը՝ «Լսում և հնազանդվում ենք, մայրիկ ջան»։

Հարց բարձրացվեց նաև թիվ 48 երթուղու երկարացման հետ կապված.«Եթե հնարավոր լինի երկարացնել 48 համարի երթուղու գիծը, ապա կերկարացնենք»,- ասաց Տիգրան Ավինյանը և հենց քաղաքացիների ներկայությամբ կապ հաստատեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանի հետ և փորձեց հասկանալ, թե ինչպես կարող են լուծել այդ խնդիրը։

Փոխքաղաքապետը 1 շաբաթ ժամանակ խնդրեց քաղաքացիներից խնդիրը ամբողջական կարգավորելու համար։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր