Նիկոլ Փաշինյանը, եթե անգամ հանդիպի Ձմեռ պապուն, մեզ համար որևէ լավ բան չի խոստանալու          Բժշկական կենտրոնի փոխտնօրենն ու բաժնի վարիչը մեղադրվում են զորակոչիկի բարեկամից կաշառք պահանջելու և ստանալու մեջ       Բնավորության գաղտնիքները բացահայտելու համար, ընտրեք այն մատանին, որը ձեզ ամենաշատն է դուր գալիս    

28 օգոս 2023 11:48

Արցախի նախագահի ֆեյսբուքյան էջը չդիմացավ ադրբեջանական կողմի տևական բողոքներին, էջը ջնջվել է

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի շուրջ կես միլիոն հետևորդ ունեցող ֆեյսբուքյան էջը ջնջվել է, տեղեկացնում են նախագահի աշխատակազմից՝ որպես պատճառ նշելով ադրբեջանական կողմի տևական բողոքները։


«Ամիսներ շարունակ ակտիվ բողոքներ էին ներկայացվում էջի դեմ, ինչի հետևանքով աստիճանաբար մեծ սահմանափակումներ էին դրվել էջի վրա՝ գրառումների դիտելիության արհեստական նվազման, տարբեր գործառույթների անհասանելիության տեսքով: Իսկ վերջին շրջանի բողոքների հետևանքով օգոստոսի 26-ին էջն ամբողջապես անհասանելի է դարձել», - հայտարարում է Արցախի նախագահի աշխատակազմը:


Ստեփանակերտն անընդունելի է համարում Ֆեյսբուքի որոշումը հատկապես առկա ծանր պայմաններում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր