Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»          Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին       «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ    

29 օգոս 2023 10:17

Արայիկ Հարությունյանը` Վերածննդի հրապարակում հավաքվածներին. ու ոչ մի խոսք ճանապարհի բացման ժամկետների ու այլ հարցերի կոնկրետ պատասխաններ

Արցախի Հանրապետության խորհրդարանում ավելի քան 5 ժամ տևած խորհրդակցությունից հետո Արայիկ Հարությունյանը Վերածննդի հրապարակում հավաքվածներին ներկայացրել է քննարկման արդյունքները։

Արցախցի լրագրող Տաթևիկ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ 

«Մի քանի տեղեկություն այսօրվա հավաքի մասին։

Վերածննդի հրապարակում 5-ից ավելի ժամեր մնալով մարդիկ սպասում էին Ազգային ժողովում ընթացող ընդլայնված խորհրդակցության ավարտին։ Երկար ձգձգումներից, խորհրդարանի մուտքը հսկող ոոտիկանների հետ հրմշտոցից հետո ներկաների առաջ է դուրս եկել Արայիկ Հարությունյանը։ Նախ ասաց, որ ապօրինի անցակետից տարված պատանիների հարցով բարի լուր ունի, որը կհայտնի վաղը առավոտ ծնողներին։

Հետո փորձեց հացի խնդրի մասին խոսել, ներկաներն ասացին, որ սա ստամոքսի պայքար չէ։ Ասաց, որ դիտարկում են միայն մի ճանապարհ` Լաչինի միջանցքը։ Մի պահ բարձրախոսին մոտեցավ Տիգրան Պետրոսյանը, բայց ներկաների սուլոցներից հետո նա հեռացավ։

Հետո Ա. Հարությունյանը ասաց, որ մի քանի օր առաջ ուզում էր հրաժարական տալ, հիմա էլ պատրաստ է դրան, կարող է դառնալ սովորական զինվոր։ Բայց ճանապարհի բացման ժամկետների ու այլ հարցերի կոնկրետ պատասխան չլսեցի»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր